Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

1%-ոց վերելք՝ աճի տեմպերի առումով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն այցյալ շաբաթավերջին հրապարակել է 2017թ. առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող օպերատիվ ցուցանիշները: Համաձայն դրանց՝ 2017թ. հունվար-մարտ միջակայքում նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.6% (զարգացման միտումների ամբողջական պատկերն ունենալու՝ զուգահեռաբար ներկայացնենք նաև 2016թ. նույն ժամանակամիջոցում նախորդ տարվա համեմատությամբ արձանագրված համապատասխան ցուցանիշները): 2016թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.6%:

Փաստորեն, Հայաստանի տնտեսությունը այս տարվա առաջին եռամսյակում նախորդի համեմատությամբ՝ աճի տեմպերի առումով արձանագրել է 1%-ոց վերելք. 5.6%-ոց աճ 2016թ.-ին, 6.6%-ոց աճ` 2017թ:

Կարելի է ասել, որ աճը ապահովվել է առաջին հերթին արդյունաբերության հաշվին, քանի որ տնտեսութունն այս ոլորտում զարգացման առաջանցիկ տեմպեր է գրանցել. արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ավելի քան 16%: Փաստենք, որ 2016թ. համապատասխան ժամանակամիջուցում էլ արդյունաբերության աճը նախորդ տարվա նկատմամբ կազմել էր 9%: Փաստորեն, այս ոլորտում տնտեսությունը զարգացման տեմպերի առումով արձանագրել է 7%-ոց աճ: Անտեղի չէ նշելը, որ վերջին երկու-երեք տարիներին անընդմեջ աճի նման բարձր տեմպերի պահպանումը խոսում է ավելի վաղ այս ոլորտում իրականացված լուրջ ձեռնարկումների, դրված լավ հիմքերի մասին: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի առումով ունեցել ենք 1.5%-ոց անկում, մինչդեռ, 2016թ.-ին այս փուլում ոլորտի աճը կազմել է 3.3%:

Ստացվում է, որ տնտեսության այս ճյուղում ընթացքի տեմպի առումով գրեթե 5%-ոց անկում ենք արձանագրել:

Շինարարության ոլորտում անկումն ավելի քան 13.5% է: Անցած տարի նույն ժամանակահատվածում անկման մակարդակն ավելի մեղմ էր` 2.2%:

Առևտրի շրջանառության ծավալները աճել են 11.3%-ով, ինչը բավականին լավ ցուցանիշ է, հատկապես, որ անցած տարի ունեցել ենք ավելի քան 1%-ոց անկում:

Ծառայությունների ծավալն առանց առևտրի աճել է 10%-ային կետով: Ուղիղ այդքան աճ էլ արձանագրվել էր անցած տարի: Հետևաբար, այս ոլորտում համեմատության մեջ առաջընթաց չունենք:

Սպառողական գների ինդեքսում ունեցել ենք 0.3%-ոց անկում՝ 2016թ.-ի 1.4%-ոց անկման նկատմամբ:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 9.3%-ով՝ անցած տարվա 5%-ոց աճի նկատմամբ:

Միջին ամսական անվանական աշխատավարձի աճն էլ եղել է ընդամենը 1.1%՝ շնորհիվ ոչ պետական հատվածում գրանցված ավելի քան 2%-ոց աճի, քանի որ պետական հատվածում գրանցվել է անվանական աշխատավարձի գրեթե նույնչափ նվազում: Մինչդեռ, 2016թ. հունվար-մարտ միջակայքում միջին ամսական անվանական աշխատավարձի առումով տնտեսությունում արձանագրվել է ամբողջ 3.5%-ոց աճ:

Բնականաբար, տնտեսության բոլոր ոլորտների ցուցանիշներն էլ շատ կարևոր են և բնութագրում են տնտեսության վիճակն այս կամ այն տեսանկյունից: Բայց արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշը, թերևս, ամենակարևորներից է և ուղղակիորեն ցույց է տալիս տնտեսության իրական արտահանելի պոտենցիալը: Այս ոլորտում գրանցվել է 17.4%-ոց աճ: Ընդ որում, արտահանումը աճել է 16.5%-ով, ներուծումը` 17.9%-ով:

Անցած տարվա առաջին եռամսյակում արտաքին առևտրաշրջանառության գրեթե 4%-ոց անկում ունեինք մեծ հաշվով, մինչդեռ, այն ժամանակ արտահանումն աճել էր 26.3%-ով, ներմուծումը նվազել գրեթե 16%-ով: Բայց ժամանակը ցույց տվեց, որ ներմուծման անկումը բոլորովին էլ պայմանավորված չէր տեղական արտադրությամբ ներմուծվող ապրանքների փոխարինմամբ: Այս հունվարին ունեցել ենք 35.4%-ոց արտահանման և 51.4%-ոց ներմուծման աճ, փետրվարին` 10%-ոց աճ արտահանման և 12.4%-ոց աճ ներմուծման առումով: Թվերի համադրությունից ստացվում է, որ վերջին 4 ամիսներին (ներառյալ և անցած տարվա դեկտեմբերը) արձանագրում ենք արտահանման ծավալների ավելի դանդաղ աճ, քան ներմուծման ծավալների: Ինչը բոլորովին էլ մեր տնտեսության զարգացման օգտին չի խոսում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում