Թուրքիայի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Քրդստանի Աշխատավորական կուսակցության դիրքերին Իրաքի հյուսիս-արևմուտքում և Սիրիայի հյուսիս-արևելքում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական բանակի հայտարարությունը:
Թուրք զինվորականների պնդմամբ՝ PKK-ի զինյալները Իրաքից և Սիրիայից զենք, զինամթերք են մատակարարել Թուրքիայի տարածքը՝ զինվորկանանների վրա հարձակում կատարելու նպատակով:
PKK-ն 1984թ. ի վեր զինված պայքար է մղում Թուրքիյի հարավ-արևելյան քրդաբնակ շրջանների անկախության համար: