Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում

Մենք հո Աֆղանստա՞ն չենք․ ռուսական բազան չպետք է պատուհաս դառնա գյումրեցիների գլխին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Պարոն Համբարյան, վերջին մի քանի իրադարձությունները Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողների հետ կապված, նախ՝ նրանցից մեկի կորելը, ավելի ուշ հայտնաբերվելը, մյուս զինծառայողի սպանությունը, արդյոք չե՞ն խոսում այն մասին, որ ռազմաբազայում բարձիթողի վիճակ է:

– Չեմ կարող ասել, թե ռուսական ռազմաբազայում բարձիթողի վիճակ է, որովհետև ռազմաբազան բավականին մեծ կառույց է: Խնդիրն այն է, որ Պերմյակովի դեպքից հետո ամեն մի այսպիսի դեպք նյարդայնորեն է ընդունվում Հայաստանի հասարակության և հատկապես գյումրեցիների կողմից: Իհարկե, նորմալ չէ, որ ժամկետային զինծառայողը 3-4 օր կորում է և հետագայում փորձում է այդ ամենը ներկայացնել այնպես, որ ինքը վիրավորվել է կամ ստացել է աշխատավարձը, գնացել խմել է, իր ժամանակը անցկացրել ընկերոջ տանը: Դա բացատրություն չէ: Ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը և հատկապես ՀՀ իշխանությունները պետք է ավելի պահանջատեր լինեն և պետք է պահանջեն, որպեսզի ռուսական կողմն ավելի ուշադիր լինի իր ժամկետային զինվորականների քայլերին:

Ինչ վերաբերում է վերջին դեպքին, իմ կարծիքով՝ սա ընդամենը կենցաղային վեճ է եղել, և սպանությունը կատարվել է կենցաղային հողի վրա: Ես կարծում եմ, որ այստեղ որևիցե ազգայնական խնդիր չկա: Տղան եղել է Ստեփանավանից, նա վեճի է բռնվել ռուս զինվորական Դմիտրի Յալպաևի հետ, որը դուրս է եկել խանութից: Առաջին հայացքից խնդիրը կենցաղային է, բայց այստեղ խնդիրն այն է, թե ինչու է հանցագործություն կատարած Ջանջուղազյանը Ստեփանավանից ժամանել Գյումրի, կամ ինչպես է նա հայտնվել այդ տարածքում, որտեղ մեծ թվով ռուս զինվորականներ են: Քննությունը պետք է կատարվի այդ ուղղությամբ: Իհարկե, ես հասկանում եմ, որ նա հոգեկան հիվանդ է, բայց կարող է կան մարդիկ, ովքեր օգտվել են այդ հանգամանքից և նրան հատուկ ուղղորդել են այդտեղ: Ճիշտ է, առաջին հայացքից սա կենցաղային վեճի է նման, բայց երբ  վերլուծում ես, կարող է այն մեծ վտանգներ պարունակել: Կարող է նույն Ջանջուղազյանի ձեռքով ինչ-որ խնդիրներ են լուծվել: Նախկինում, հիշում եք, Պերմյակովի արարքը ուղղակիորեն հակառուսական մեծ ալիք բարձրացրեց Հայաստանում, և ես չեմ կարծում, որ դա ռուսական կողմին ձեռնտու էր: Ջանջուղազյանի արարքը կարող է սրել հայ-ռուսական հարաբերություները: Իհարկե, ես համոզված եմ, որ ռուսական կողմը բանիմաց է և շատ լավ պատկերացնում է՝ ինչ է տեղի ունեցել, բայց միևնույն ժամանակ կան հարցեր՝ ինչպե՞ս է այդ մարդասպանը Ստեփանավանից հայտնվել Գյումրի, ինչո՞ւ այստեղ: Այս հարցերին պետք է պատասխան տրվի, բայց դա բավական դժվար կլինի, որովհետև տղան իրոք անմեղսունակ է: Բայց հուսով եմ, որ հետաքննությունն ավելի արագ և օբյեկտիվ կընթանա, և բավական հարցերի պատասխանը գոնե իրենք իրենց մեջ կտան: Ես համոզված եմ, որ հանրությանը շատ բան չեն տեղեկացնի այս հարցի շուրջ, որովհետև սա ռազմաբազային  է վերաբերում, բայց որ խնդիրներ կան՝ դա փաստ է:

– Վերջին դեպքերը՝ սկսած Ավետիսյանների սպանությունից և դրանից հետո, ռազմաբազայի հարցը չպե՞տք է երկկողմ քննարկման, վերանայման առարկա դառնա՞ն: Եվ հիմա էլ արդյոք կողմերը չպե՞տք է խոսեն ստեղծված իրավիճակի շուրջ:

– Շատ հարցեր են կուտակվել, կոնկրետ Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո բավական մեծ բացեր են հայտնաբերվել ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության վերաբերյալ, որը տեղակայված է Գյումրիում: Իհարկե, ՀՀ իշխանությունները պետք է ավելի պահանջատեր լինեն: Ինձ համար ավելի կարևոր է ռուս զինվորականների մուտքն ու ելքը ռազմաբազայի տարածք և նրանց դուրս գալը քաղաք: Իհարկե,  համարում եմ, որ բազայի առկայությունը անհրաժեշտ է նաև  ՀՀ-ին, որովհետև ռազմաբազան մեր պաշտպանության համակարգի բաղկացուցիչ մասերից մեկն է, և մենք պետք է դա գիտակցենք: Մենք դա չպետք է հերքենք, բայց միևնույն ժամանակ այդ բազան չպետք է պատուհաս դառնա գյումրեցիների գլխին: Երկրորդ՝ փոխհատուցման հարցը. այդ ինչպե՞ս եղավ, որ 7 հոգու սպանեցին, միայն ներողություն խնդրեցին պաշտպանության նախարար Շոյգուի մակարդակով և վերջ: Ոչ մի տեղ այդպիսի բան չկա. ուսումնասիրեք ամերիկյան ռազմաբազաների պատմությունը, Ճապոնիայում, Իտալիայում, իհարկե, ամերիկացիները փոխհատուցում չեն տալիս Աֆղանստանի խաղաղ բնակչությանը, որտեղ ևս նրանք խաղաղ բնակիչների են սպանում, բայց մենք հո Աֆղանստան չե՞նք Ռուսաստանի համար: Ավետիսյանների սպանությունից հետո ռուսական կողմը ոչ մի ծրագիր չիրականացրեց Գյումրիում, որպեսզի մեղմացնի գյումրեցիների զայրույթը: Եվ բազմաթիվ այսպիսի կետեր պետք է վերանայվեն: Ես, իհարկե, կողմ եմ, որ ռազմաբազայի ծառայողները և նրանց ընտանիքների անդամներն ազատ ելումուտ անեն քաղաքում, որովհետև նրանք իրենց աշխատավարձը պետք է այդտեղ ծախսեն, այդ գումարները մնում են Գյումրիում, նոր աշխատատեղեր են բացվում, բայց դա չի նշանակում, որ դա պետք է լինի մեր ազգաբնակչության հաշվին, սա պետք է անպայման վերանայել: Մենք տեղյակ ենք, որ 2010թ.-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է համաձայնագիր, որի համաձայն՝ ռուսական ռազմաբազան երկար ժամանակով է տեղակայվելու ՀՀ-ում, և մեզ բացարձակ ձեռնտու չէ, որ այդ բացերն ավելի ու ավելի խնդիրներ առաջացնեն թե՛ Գյումրիի տարածքում գտնվող 102-րդ ռազմաբազայի աշխատակիցների և քաղաքի բնակիչների միջև, թե՛ ընդհանրապես հայ-ռուսական հարաբերություններում:

Պարոն Համաբարյան, իսկ ինչո՞ւ այս խնդիրները կողմերին չեն ստիպում  քննարկել այդ հարցերը: Պայմանավորվա՞ծ է արդյոք նրանով, որ Ռուսաստանը Հայաստանին իր մարզն է համարում:

– Այդ ամենը պայմանավորված է հայ-ռուսական ոչ հավասար հարաբերություններով: Մենք շատ-շատ ենք թույլ տվել, որ մեր ռազմավարական գործընկերն իրեն բավականին ակտիվ պահի ՀՀ տարածքում, և դրա մեղավորը միայն մենք ենք: Ռուսական կողմը աչքի է ընկնում իր ժուժկալությամբ, մեր բարեկամությունը ռուսների հետ բերել է նրան, որ իրենք շատ ժուժկալ են իրենց ռազմավարական գործընկերների նկատմամբ: Թող ոչ մեկի մեջ կարծիք չստեղծվի, թե կարևորը գումարն է, բայց ողբերգությունը եղել է, սակայն ռուսական կողմն այնքան անմարդկային գտնվեց, որ նույնիսկ չփորձեցին կառուցապատել Ավետիսյանների՝ սպանված 7 հոգու գերեզմանը, դա արել է Գյումրու քաղաքապետը, բայց դա նրա գործը չէր, դա պետք է աներ ռուսական կողմը: Էլ չեմ ասում, թե ինչ փոխհատուցում պետք է տրամադրվեր այդ ընտանիքի մյուս անդամներին՝ երկու քույրերին, և ինչ ծրագրեր պետք է ռուսական կողմն իրականացներ Գյումրիում՝ թե՛ մշակութային, թե՛ սոցիալական, որպեսզի վերականգներ այն հարաբերությունների մակարդակը, որը եղել է ռազմաբազայի աշխատակիցների և Գյումրու բնակիչների միջև մինչ Ավետիսյանների ընտանիքի սպանդը: Նրանք իրենց ժուժկալությունը ցույց տվեցին և պարփակվեցին, և իհարկե սրա մեղավորը միայն մենք ենք, որովհետև շատ բաներ ենք թույլ տվել ռուսական կողմին. հայ-ռուսական հարաբերություններն են, որի նժարի ծանր մասը ռուսական կողմն է, և ինքն է թելադրում շատ դեպքերում, թե ինչ պետք է անի Հայաստանի Հանրապետությունը: Մեր կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունից ոչինչ չի մնացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում