Հյուսիսային Կորեան իրականցրել է պատմության մեջ խոշորագույն հրետանային զորավարժանքները: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայկոչելով երկրի կառվարության իր աղբյուրին:
Նշվում է, որ այս կերպ Հյուսիսային Կորեան նշել է բանակի հիմնադրման 85-ամյակը: Ենթադրվում է, որ զորավարժանքներին մասնակցել է նաև երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը:
Կորեական թերակղզում լարվածությունը մեծացել է, քանի որ ակնկալվում է, որ Փխենյանը կարող է վեցերորդ միջուկային փորձարկումը կամ հերթական հրթիռային արձակումն իրականացնել բանակի 85-ամյակի առթիվ: