Apple կորպորացիան ինժեներներ է վարձել ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունից՝ առանց վարորդ մեքենաների փորձարկումների անցկացման համար։ Այդ փաստը վկայում է այն մասին, որ Apple-ն ավտոմոբիլային շուկայի այդ ոլորտում փորձում է հետ չմնալ մրցակիցերից՝ հայտնում է The Wall Street Journal-ը։
Հաղորդվում է, որ կորպորացիան հայտնել է ԱՄՆ իշխանություններին 6 մասնագետ վարձելու մասին, այդ թվում NASA-ի ինժեներ-ռոբոտատեխնիկների։ Գիտելիքի և փորձի փոխանակումից բացի, նրանք փորձերի ժամանակ պետք է նստեն ավտոնոմ տեխնոլոգիաներով հանդերձված Lexus մեքենաների առջևի նստատեղին։
Ապրիլի 14-ին Կալիֆորնիա նահանգի Տրանսպորտային միջոցների դեպարտամենտը հայտնել էր ընկերությունների ցուցակում Apple-ի ներառման մասին, որոնց տրամադրվել է իրավունք փորձարկելու ավտոնոմ մեքենաները։ Ցուցակում են նաև Volkswagen Group of America-ն, Mercedes-Benz-ը, Google-ը, Tesla-ն, Nissan-ը, BMW-ն, Honda-ն, Ford-ը և այլն։