RIA Novosti գործակալության փոխանցմամբ` Իրանի իշխանությունները Սիրիայում քիմիական հարձակման միջադեպը դիտարկում են որպես Թուրքիայի և «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման սադրանքը: Այդ մասին հայտնել է իրանական պատվիրակության դիվանագիտական աղբյուրը:
«Իրանում Սիրիայի քիմիական հարձակումը համարում են Թուրքիայի և «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի համատեղ սադրանքը»,- ասել է նա:
Նրա խոսքերով` Իրանը նույնպես կողմ է հանդես գալիս միջադեպի հետաքննության անցկացմանը: