«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել է, որ ընտրարշավի ժամանակ հեռացել է իր կուսակցության գործերից: «Ես «Ազգային ճակատ»-ում արձակուրդ եմ վերցրել իմ նախագահությունից: Ես այժմ միայն նախագահի թեկնածու եմ»,- հայտարարել է նա France2 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Կիրակի օրը Ֆրանսիայում կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը: ՆԳ նախարարության վերջնական տվյալների համաձայն`«Առաջ» շարժման ղեկավար, երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը հավաքել է ձայների 24․01%-ը, իսկ «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լե Պենը` 21․3%-ը: «Հանրապետականներ» կուսակցության թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հավաքել է 20․1%, իսկ Ժան Լյուկ Մելանշոնը 19․58%: