«Մենք գործարկում ենք 4 սիքվելների զուգահեռ արտադրությունը»,- նախագծի էջում գրել է Ջեյմս Քեմերոնը: Առաջինը կթողարկվի 2020 թվականի վերջին, երկրորդը մի տարի անց, մնացած մասերը` 2024-ին և 2025-ին:
Վերջերս Քեմերոնը հայտարարել է, որ ցանկանում է ստեղծել ամբողջական սագա, ավելի շատ նման մինի-սերիալի, քան մի քանի սիքվելների: Այդ պատճառով նա աշխատել է միանգամից 4 մասերի սցենարների վրա և դրանք կնկարահանի նույնպես միաժամանակ:
Առաջին երկու սիքվելների նկարահանումները կսկսվեն 2017 թվականի ամռանը: