Thursday, 18 04 2024
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք

ԱՄՆ-ում թուրքերը ներողություն են խնդրել Հայոց ցեղասպանության համար

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցել է նաև 2 թուրք, մեկը՝ մահմեդական, մյուսը՝ քրիստոնյա:  Մասնագիտությամբ լրագրող և Հոլոքոստի ու ցեղասպանությունների ուսումնասիրությամբ զբաղվող Բուրչին Գերչեքն իր պարտքն է համարել անցյալին առերեսվելը: Այդ մասին գրել է telegram.com-ը:

«Իհարկե, սպանված մարդկանց համար այլևս չի կարող արդարություն լինել: Այժմ չափազանց ուշ է դրա համար: Այնուամենայնիվ, գոնե ճանաչումը, պաշտոնապես հնչեցված ներողությունն ու հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված որոշակի քայլերը կարող են Թուրքիայում դրական փոփոխությունների բերել»,- նշել է Գերչեքը 1.5 մլն հայերի հիշատակի ոգեկոչման արարողության ելույթում: Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության թեման արգելված էր քննարկման համար: Նա այդ մասին իմացել է միայն Ֆրանսիայում աշխատելու և պատմություն ուսումնասիրելու ժամանակ:

«Ես շոկի մատնվեցի, երբ իմացա տարիներ շարունակ կառավարության, լրատվամիջոցների ու դպրոցների կողմից մեզ հրամցվող մեծ ստի մասին»,-նշել է նա: Գերչեքի կինը վերջերս գիրք է գրել՝ ներկայացնելով ավելի քան 200 մարդու պատմություն, որտեղ նրանք փորձել են Ցեղասպանության ժամանակ փրկել հայերին:  Աղբյուրը նկատել է, որ հայերի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող միջոցառմանը թուրքերի ներկայությունը նշանակալի է եղել: Մյուս թուրքը՝ քրիստոնյա Էմրե Քան Դաղլիօղլուն, որը ևս զբաղվում է Հոլոքոստի ու ցեղասպանությունների ուսումնասիրությամբ, նշ ել է, որ իրենք պարտավոր են ներողություն խնդրել ոչ միայն Օսմանյան կայսրությունում կատարվածի, այլև 19-րդ դարի վերջին հայերի դեմ ուղղված գործողությունների համար: Դաղլիօղլուի խոսքով` որպես Թուրքիայի քաղաքացի՝ ինքն այդ ժխտման մի մասն է ու, ի տարբերություն սպանված ու արտաքսված հայերի և հույների, շարունակում է ապրել Թուրքիայում: «Կարծում եմ, որ ես պետք է ներողություն խնդրեմ»,-ասել է նա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում