Wednesday, 24 04 2024
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը

Իսկ եթե չսպասենք

Ապրիլի 24-ը հայության և հայաստանցիների մի զգալի մեծամասնության համար ոչ միայն հիշատակի, այլ նաև սպասման օր է, այն էլ՝ քանի տարի շարունակ: Այդ օրը այդ մեծամասնությունը սպասում է, թե ինչ կասի ԱՄՆ նախագահը իր ապրիլքսանչորսյան ուղերձում: ԱՄՆ նախագահների համար ավանդույթ է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ ուղերձով հանդես գալը: Վերջին մի քանի տասնամյակում բոլոր նախագահները հղում են այդ ուղերձը, ու հայությունը սպասում է, թե ինչ են ասելու դրանում՝ արդյոք տեղի ունեցածը որակելո՞ւ են որպես ցեղասպանություն:

Ինչպես հայտնի է, բոլոր նախագահները մինչև ընտրվելը հայերին խոստանում են ընտրվելուց հետո ճանաչել Ցեղասպանությունը: Բայց որևէ մեկը դեռ չի կատարել խոստումը: Հայության հույսը առանձնապես մեծ չէր հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփից։ Նա հայությանը ոչինչ չի խոստացել։ Իր իրավանախորդի օրինակով, ցեղասպանության առթիվ տարեկան ուղերձում, օգտագործեց «մեծ եղեռն» արտահայտությունը, իսկ ցեղասպանության մասին՝ ոչ մի խոսք:

Շատ փորձագետներ հույս ունեին, որ ոչ ստանդարտ նախագահ Թրամփը կփորձի որոշակիորեն տարբերվել իր մոտեցմամբ և հայությանն ուղղված իր ուղերձով և դրա բովանդակության մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կմտցնի, որով կփորձի սիրաշահել հայկական համայնքին։ Մյուս կողմից պետք է փաստել նաև, որ ԱՄՆ քաղաքական իսթեբլիշմենտի համար արդեն պարզ է, որ բազմաթիվ խոստումներից ու դրանք չկատարելուց հետո հայկական համայնքն արդեն որևէ դեպքում չի առաջնորդվում խոստումներով, և դրանք արդեն դեր չեն կատարում հայերի ձայները վերցնելու հարցում:

Բայց այստեղ հարցը հենց այն է, թե արդյոք հայկական համայնքը քաղե՞լ է անհրաժեշտ դասեր ու գիտակցել, որ մեղմ ասած՝ ողջախոհ չէ հայկական ամբողջ ռեսուրսը դնել ճանաչել-չճանաչելու մասին խոստումների սպեկուլյացիոն գործընթացի մեջ և մսխել այդ ռեսուրսը: Արդյոք հայկական համայնքը գիտակցե՞լ է, որ ժամանակն է փոխել գործելաոճը և դադարել թեկնածուներից ու քաղաքական խմբերից խոստումներ կորզելը և դրա դիմաց աջակցություն ցուցաբերելը, որովհետև դա մանիպուլյացիոն մի շղթա է, որը ներկայումս ունի արդյունավետության ակնհայտ խնդիրներ: Ի վերջո, ժամանակն է այլևս չսպասել որևէ խոստման և նախագահական որևէ ուղերձի: Ինչ ուզում են, թող խոստանան և ուղերձ հղեն: Պարզապես պետք է այդ մարդկանց ցույց տալ, որ այդ ամենը նրանք անում են իրենց, ոչ թե հայության համար, ոչ թե հայերի համար:

Միգուցե այդ ժամանակ, երբ հայությունը չապրի այդ մեծ սպասումով, փոխվի նաև ամերիկյան քաղաքական իստեբլիշմենտի վարքագիծը, և քաղաքական ու քաղաքագիտական խմբերը փորձեն նույնիսկ իրենք որոշակի նոր առաջարկներ հղել հայկական համայնքին՝ գործակցության նոր հարթության համար: Իսկ եթե քաղաքական և քաղաքագիտական այդ խմբերի համար հայկական համայնքի հետ գործակցությունը չունի այնպիսի արժեք, որը նրանց կմղի նոր առաջարկների, ապա այդ դեպքում արդեն հայկական համայնքը ունի մտածելու շատ ավելի լուրջ առիթներ, թե՝ ինչո՞ւ է նվազել հայկական գործոնի դերը ԱՄՆ քաղաքական կյանքում և ի՞նչ է անհրաժեշտ անել այդ դերը երբեմնի արդյունավետ մակարդակին հասցնելու, բայց միևնույն ժամանակ նաև կրկին փակուղի չտանելու կամ փակ շրջանի չվերածելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում