Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Սփյուռքը փող չի տա, քանի դեռ Հայաստանում բյուջեն թալանվում է. Արա Պապյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

 

– Պարոն Պապյան, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, ցեղասպանության հետևանքների վերացման խնդիրը ի՞նչ արդիականություն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքականության և անվտանգության տեսանկյունից և ի՞նչ նշանակություն ունի հայկական Սփյուռքի համար:

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը տարբեր նշանակություններ ունի Հայաստանի և Սփյուռքի համար: Սփյուռքի համար այն միավորող, համախմբող գործոն է: Դրա շուրջ ամբողջ համայնքներ են ձևավորվել, ինքնություն է ձևավորվել և այդ գործընթացը շարունակվում է:

Հայաստանի Հանրապետության տեսանկյունից՝ այս հարցն արդեն ավարտված է, որովհետև պետականության տեսանկյունից կարևոր էր իրազեկման գործոնը, այսինքն՝ նրանք, ովքեր պիտի իմանային խնդրի մասին (քաղաքական գործիչներ, որոշում կայացնողներ), արդեն գիտեն դրա մասին: Այն երկրները, որոնք այսօր չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը կամ չեն վերահաստատում ճանաչումը, դա անում են ոչ թե իրազեկ չլինելու կամ ցեղասպանության փաստին կասկածելու պատճառով, այլ հայտարարում են, որ կան որոշակի հանգամանքներ (քաղաքական, դիվանագիտական, տնտեսական), որոնց պատճառով դա չեն անում: Այստեղ պետք է հստակորեն իրարից տարբերենք Հայաստանի և Սփյուռքի դերը: Սփյուռքի համար դա դեռ կշարունակվի, որովհետև ինքնության առանցքն է:

Ինչ վերաբերում է դատապարտման հարցին, ապա դատապարտումը խոսքային չի կարող լինել, և մենք, իմ կարծիքով, դեռևս չունենք դատապարտում: Որոշ բանաձևերի մեջ կան ձևակերպումներ, որ «դատապարտում ենք» և այլն, բայց դա պիտի գործով դատապարտվի: Տեղի է ունեցել հանցագործություն մարդկության և մարդկայնության դեմ: Հանցանքը դատապարտելու պարագային անպայմանորեն պիտի լինի պատիժ և հատուցում: Չկա որևէ հանցանք, որ չունենա այդ երկու բաղադրիչները: Եթե պատիժը հնարավոր չի անել ուղղակիորեն հանցագործությունն իրականացնողների նկատմամբ, ապա իրավահաջորդ պետությունը այսօր օգտվում է հանցագործության արդյունքներից, հետևաբար դա պիտի դատապարտվի: Դատապարտում նշանակում է, որ հայերի լքյալ գույքը՝ համայնքային և անհատական, հետ պիտի վերադարձվի:

– Այսինքն՝ Դուք ասում եք, որ ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը կարևոր է Հայաստանի համար նաև անվտանգությա՞ն առումով:

– Ստորև կպատասխանեմ նաև այդ հարցին: Հիմա գալիս ենք երրորդ փուլին: Երրորդը հատուցման փուլն է, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքային իրավունքներին: Սա ամենակարևոր փուլն է: Այստեղ ուզում եմ շեշտել, որ խոսքը ոչ թե պատմական հայկական հողերի, այլ Թուրքիայի Հանրապետության կողմից միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածքի բռնազավթման մասին է:

– Ըստ Սևրի պայմանագրի՞:

– Ըստ Վիլսոնի իրավարար վճռի: Սևրի պայմանագիրը 89-րդ հոդվածում պարզապես հղում է կատարում՝ ասելով, որ Վիլսոնը կորոշի սահմանները: Վիլսոնը որոշել է, Ազգերի լիգան ընդունել է, Փարիզի վեհաժողովն ընդունել է, պարզապես բոլշևիկներն ու քեմալականները եկել-կիսել են:

Ինչո՞ւ եմ ասում՝ տարածքային ամբողջականության վերականգնում, որովհետև սա կարևոր է և մի շարք բաղադրիչներ ունի իր մեջ: Ունի անվտանգության բաղադրիչ, որովհետև ՀՀ-ն այս տարածքով մի անվտանգություն ունի, այլ սահմաններով՝ էապես տարբեր անվտանգություն: Սա տնտեսական հարց է, տնտեսական զարգացման հարց է: Ի վերջո, երկիրը, ունենալով այլ տարածք և հատկապես՝ ելք դեպի ծով, այլ հնարավորություններ է ստանում: Սա նաև ժողովրդագրական հարց է, որովհետև ճիշտ է՝ հնարավոր չէ վերակենդանացնել նրան, ով մահացել է, բայց ներեցեք, այդ հանցագործ համակարգը, երկիրը առ այսօր հարյուրավոր միլիարդների շահույթ է ստանում լքյալ գույքը և տարածքը օգտագործելուց: Կարելի էր ստեղծել հիմնադրամ և այդ գումարի մի մասը ուղղել այդ հիմնադրամին, որը կխրախուսեր բազմազավակություն Հայաստանում, և վստահ եմ, որ դրա արդյունքում 10 կամ 20 տարում 1 միլիոն ավել մարդ կծնվեր Հայաստանում, քան առանց խրախուսման: Դա էլ կլինի ցեղասպանության հետևանքների հաղթահարում:

Հոլոքոստը, օրինակ, միայն ճանաչելով չի վերջացել: Ի վերջո, Իսրայել պետությունը, որը Հոլոքոստի ժամանակ անգամ գոյություն չուներ, շարունակում ստանալ հատուցումներ, որովհետև Իսրայելը հրեաների հայրենիքն է և պատսպարել է Հոլոքոստի զոհերի ժառանգներին: Ավելին, մոտ երկու ամիս առաջ Գերմանիայի կառավարությունը ընդունեց Նամիբիայում 1904-05 թթ. ընդամենը 65 հազար հերերոների սպանությունը՝ որպես ցեղասպանություն ու թեև չպարտավորվեց ցեղասպանության դիմաց փող տալ, այնուամենայնիվ պարտավորվեց Նամիբիային աջակցել 30 միլիարդ դոլարով, որպեսզի Նամիբիան կատարելագործի իր առողջապահական, կրթական և այլ համակարգերը: Դա է ցեղասպանության ճանաչումը, իսկ թղթի վրա գրելը, թե հայերին կոտորել են, ճանաչում չէ:

Ի վերջո, մենք խոսում ենք Թուրքիայի կողմից կատարված ցեղասպանության մասին, բայց մոռանում ենք, որ մեղսակիցները շատ են: Առաջին հերթին՝ Բրիտանական և Ռուսական կայսրություններն են, որոնք 1878 թ. Բեռլինի պայմանագրով պարտավորվել էին՝ որպես հայ ժողովրդի անվտանգության երաշխավորներ: Մենք երբեք չենք խոսում Ռուսաստանի պատասխանատվության մասին: Ռուսաստանը գլխավոր երաշխավորն էր, նա չի կատարել իր պարտավորությունները, իսկ միջազգային իրավունքը պատասխանատվության է ենթարկում պարտավորություններ չկատարելու համար: Մեղսակից և մասնակից են եղել Ավստրո-Հունգարական և Գերմանական կայսրությունները և նաև շատ այլ երկրներ, որոնք կարող էին և պարտավոր էին քայլեր ձեռնարկել:

Ինձ համար ցեղասպանության «ճանաչում, դատապարտում, հատուցում» եռյակը կամբողջանա միայն այն դեպքում, երբ կունենանք բարոյական, ֆինանսական և տարածքային հատուցումներ:

– Դուք հստակ հիմնավորեցիք նշված երեք քայլերի կատարմանը հետամուտ լինելու անհրաժեշտությունը, բայց կա հակառակ տեսակետը, որ ցեղասպանության խնդիրը լուծելն իրատեսական չէ և ավելի ճիշտ կլինի Հայաստանի ու Սփյուռքի ռեսուրսները, լինեն դրանք ֆինանսական միջոցներ թե լոբբիստական ջանքեր, ուղղել Հայաստանի զարգացմանը, անվտանգության խնդիրների լուծմանը, Արցախի անկախության միջազգային ճանաչմանը և այլն: Հակադրություն կա՞ այս հարցերի միջև:

Նրանք, ովքեր նման բաներ են ասում, չեն ճանաչում Սփյուռքը: Եթե Սփյուռքի «X» համայնքը տարեկան ծախսում է մեկ միլիոն դոլար լոբբիստական աշխատանքի և ցեղասպանության ճանաչման համար, դա չի նշանակում, որ եթե ասես՝ մի՛ ծախսի ցեղասպանության ճանաչման վրա, այդ մեկ միլիոն դոլարը կհավաքի և կուղարկի Հայաստան: Վստահեցնում եմ ձեզ, որ նա 10 հազար դոլար էլ չի հավաքի: Ես դա շատ լավ գիտեմ: Դա մեխանիկական աշխատանք չէ, պետական բյուջեն լցնել չէ:

Պատմեմ, թե ինչ է ինձ մի անգամ ասել սփյուռքահայերից մեկը: Անունը չեմ տա, որովհետև շատ հայտնի մարդ է սփյուռքահայության շրջանում: Նա զբաղվում է նաև այս հարցերով: Իրենց ընտանիքն ասում է. «Եթե եկեղեցին 100 հազար դոլար փող ուզի՝ կտա, ես (ինքը զբաղվում է ցեղասպանության հարցերով,- Ա.Պ.) 10 հազար դոլար փող ուզեմ՝ հազիվ կտա, դու (ինձ է ասում,- Ա.Պ.) հազար դոլար ուզես հողային պահանջատիրության համար, քեզ դա էլ չի տա»: Այսինքն՝ չի նշանակում, որ եթե մեկը 100 հազար կամ 1 միլիոն դոլար տալիս է եկեղեցուն, ապա դա անպայման կտա մեկ ուրիշ հարցի լուծման համար: Այդպես չէ:

Ես ունեմ ընկերներ, որոնք մինչ օրս աջակցում էին Հայաստանին, այժմ դադարեցրել են օգնությունը, որովհետև Հայաստանին աջակցություն ցույց տալու համար մարդ պիտի տեսնի, որ նախ՝ Հայաստանի իշխանությունները չեն թալանում բյուջեն: Շուտով կլինեն քաղաքապետի ընտրությունները: Տեսեք՝ քաղաքապետարանի բյուջեն ինչպես է ծախսվում: Կարծես շեյխերի անձնական գանձանակը լինի՝ «ուտուշ-խմուշների», կոնյակների, ճամփորդությունների, ծաղիկների, «ատկատներով» արված ասֆալտի վրա և այլն: Մարդիկ դա տեսնում են: Եթե այս երկրում բյուջեն թալանվում է, նրանք չեն տա այդ փողը:

Եկեք հասկանանք՝ այնտեղ դա սրտի մխիթարանք է իրենց համար: Եթե տրամաբանորեն մտածեինք, ապա ես էլ եմ համաձայն, որ անիմաստ փողեր են ծախսվում: Եթե պիտի ցեղասպանության հարցի վրա ծախսվի, ապա եկեք իրավական դաշտի վրա ծախսենք, որովհետև դա հատուցում կբերի: Քանի դեռ երկիրը չի կարգավորել իր բյուջեն, բյուջեի թալանը չի վերջացել, վերջ չի դրվել ոչ-արդյունավետ ծախսերին, և մարդիկ տեսնում են, որ պետական պաշտոնյաները վերից վար դոլարային միլիոնատերեր ու միլիարդատերեր են, ինչո՞ւ պիտի տան այդ փողը. որ նրա՞նց հարստացնեն:

Այնպես որ, Սփյուռքը շարունակելու է իր գործը այս հարցում: Այլ խնդիր է, որ հարկավոր է ավելի ճիշտ ուղղորդել Սփյուռքին, որը հարցը զուտ քաղաքական պայքարի դաշտից տեղափոխվի իրավական պայքարի դաշտ: Արդեն պիտի գան մասնագետները, պետք է վարձեն լավագույն իրավաբաններին, պիտի ստեղծվեն համապատասխան կառույցներ, որովհետև առաջին՝ իրազեկման փուլը ամբողջացած է: Պիտի գա հատուցման փուլը, իսկ դրա համար արդեն պետք է մասնագիտական աշխատանք:

Ինչ վերաբերում է հարցին, որ այդ փողը հարկավոր է ուղղել Հայաստանի զարգացմանը, միանգամայն համաձայն եմ, բայց դրա համար Հայաստանի իշխանությունները առաջին հերթին պիտի ճիշտ ծախսեն բյուջեն, առնվազն 20 բարձրաստիճան պաշտոնյա պիտի հայտնվի բանտում՝ ներառյալ զինվորական պաշտոնյաներ, որպեսզի դրանից հետո մարդիկ սկսեն վստահել և ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Իշխանությունը դեռ պիտի վաստակի և Հայաստանի, և Սփյուռքի ժողովրդի վստահությունը:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում