Ադրբեջանցի քաղաքական վտարանդիները Ստրասբուրգում բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով վերջ տալ երկրի ներսում ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող ճնշումներին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ակցիայի մասնակիցները պահանջել են նաև արագորեն ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Բողոքի ակցիան տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի շենքի առջև:
Ինչպես նշում են ադրբեջանական անկախ ԶԼՄ-ները, Ադրբեջանի ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: