Շարլիզ Թերոնը, ավելի շուտ Սայֆեր անվանմամբ նրա հերոսուհին, կմնա «Ֆորսաժ»-ի հաջորդ 2 սերիաների գլխավոր չարագործուհին: Այդ մասին պատմել է նախագծի պրոդյուսեր Նիլ Մորիցը իր վերջին հարցազրույցներից մեկում, որի բառերն է մեջբերում ComicBook պարբերականը:
Հիշեցնենք, որ «Ֆորսաժ 8»-ը միջազգային և համաշխարհային կինովարձույթներում մեկնարկել է մի շարք բացարձակ ռեկորդներով: Առաջին հանգստյան օրերին մարտաֆիլմը բերել է 536 միլիոն դոլար, որը նոր ռեկորդ է: