Եվրամիությունը պետք է ճանաչի Ռուսաստանին որպես ուժեղ պետություն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն՝ հայտնում է TASS-ը:
«Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման համար Եվրոպական միությունը պետք է ճանաչի Ռուսաստանին որպես ուժեղ պետություն: Դա Եվրոպական միության ամենամեծ սխալներից մեկն է, նրանք իրենց համարում են ավելի բարձր, քան այլոք»,- ասել է Չավուշօղլուն:
Նախարարը ընդգծել է, որ ներկա պահին Թուրքիան ավելի շատ տարաձայնություններ ունի Եվրամիության, քան թե Ռուսաստանի հետ: