Դաղստանի Ագվալի բնակավայրում պայթյուն է որոտացել դպրոցում: Ինչպես հաղորդում է BBC-ն, դպրոցի համակարգչի սենյակում ռումբ է պայթել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն մեկ երեխա, կան վիրավորներ:
Դղստանի Առողջապահության նախարարությունից BBC-ն հայտնել են, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է ավելի քան 10 մարդ, երեքի վիճակը ծայրահեղ ծանր է: Ինչպես հաղորդում է Interfax-ը, պայթյուն տեղի է ունեցել նռնակի հետ անզգույշ վարվելու հետևանքով:
Life.ru կայքն իր հերթին հաղորդում է, որ ռումբը նետել է 13-ամյա Մուհամեդ Ն-ն, որին ձերբակալել են: