Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Զինված մեթոդը մեր առաջնահերթությունը չէ, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումն իր շարունակությունը կունենա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը։

– Պարոն Ենիգոմշյան, 2 տարի առաջ Ժիրայր Սեֆիլյանը նախաձեռնել էր «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը։ Ինչո՞ւ այն չկարողացավ հասնել իր վերջնանպատակին։  Որո՞նք են պատճառները։

Եթե բառացիորեն հասկանանք «100-ամյակն առանց ռեժիմի», ապա հասկանալի է, որ արդեն չի լինի՝ այն իմաստով, որ 100-ամյակն արդեն անցել է։ Բայց այն նպատակը, որ դրել էր շարժումն իր առաջ՝ ունենալ այնպիսի Հայաստան, որն արժանի կլինի իր քաղաքացիներին ու հայ մարդուն, այդ պայքարն իր շարունակությունն ունեցել է և դեռ կշարունակի ունենալ։

Ինչո՞ւ 2015-ին դրված խնդիրը չլուծվեց։  Դա ունի բազմաթիվ պատճառներ ու մեկնաբանություններ։ Չէի ցանկանա վերամբարձ խոսքեր ասել, բայց պատմության ընթացքում դրանք արագ լուծվող խնդիրներ չեն եղել, պատմությունը շարունակական է։ Ես, մեր ժողովուրդը բացարձակապես չենք կասկածում, որ ոչ ուշ արժանապատիվ պետություն ունենալու խնդիրը կլուծվի։ Դա կլինի այս ռեժիմի հեռացումը։

– Ի՞նչ մեթոդներով, տեսնում ենք, որ իշխանությունները ցանկացած ընդվզման դեմն առնում են՝ կալանավորումներով և ազատազրկումներով։ Արդյոք կա՞ն մարդիկ, որոնք կշարունակեն Սեֆիլյանի, «Սասնա ծռերի» սկսածը։

– Արժանապատիվ հայրենիք և պետություն ունենալու պայքար շարունակողներն այսօր  կան՝ կալանավայրերում և կալանավայրերից դուրս, և անպայման առաջիկայում էլ կլինեն։ Այդ մարդկանց թիվը կբազմանա՝ կասկած չկա։ Սա մի գործընթաց է, որ շարունակական է և անպայման իր դրական արդյունքներին կհասնի։ Ի՞նչ միջոցներով՝ բոլոր ձեռնտու, օրինական և բարոյական։

– Դա ներառո՞ւմ է փողոցային, նաև՝  զինված պայքարը։

– Մենք երբեք զինված մեթոդը որպես առաջնահերթություն չենք նայել։ Մենք ասել ենք, որ եթե բռնություն լինի՝ ժողովուրդն  իրավունք ունի բռնությամբ պատասխանելու։ Այսօր էլ նույնն ենք ասում։ Պայքարը և՛ գիտակցական, և՛ գաղափարական, և՛ փողոցում անհնազանդության մեթոդներով կշարունակվի։ Պայքարն իր մեջ բոլոր ձևերը կներառի։

– Բայց տպավորություն է, թե հասարակությունը հարմարվել է  իրավիճակին, նույնիսկ հետընտրական ընդզվումներ, բողոքի ցույցեր չեղան։

Այն խնդիրները, որ այսօր կան մեր երկրում, և թվացյալ հանդարտությունը անհամատեղելի են իրար հետ։  Ե՛վ ներքին, և՛ արտաքին, սոցիալական քաղաքական բոլոր խնդիրները այս ձևով շարունակվել չեն կարող։ Այս թվացյալ հանդարտությունը համահունչ չէ իրավիճակին և ժամանակավոր է։ Թե ինչպիսի լուծումներ կլինեն՝ ժամանակը ցույց կտա։

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում