Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է երթ՝ ի հիաշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ինչպես հաղորդում է Life.ru-ն, երթին մասնակցում են հարյուրավոր մարդիկ:
Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը և Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ խոնարհեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ դեսպանատան աշխատակիցները և հայ համայնքի ներկայացուցիչներ: Այնուհետև Սուրբ Պայծառակերպության եկեղեցում մատուցվել է պատարագ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: