«Ամբողջ թիմով եկել ենք խոնարհվելու և հարգելու մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակը, մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ նմանատիպ բաներ թույլ չտանք», – Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նրան հրավիրում է բանավեճի, Տարոն Մարգարյանը հրաժարվեց պատասխանել՝ հրավերն ընդունելու է, թե ոչ, նա արձագանքեց. «Ընտրություններից խոսելու ո՛չ տեղն է, ո՛չ վայրը: Եթե ակտիվ լինեք և պրոցեսներին մասնակցեք, կտեսնեք»։
Մանրամասները՝ տեսանյութում: