«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները ներկայացնում են 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներին:
«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով: