Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի մայիսի 3-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարցը: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:
«Ենթադրում եմ, որ Էրդողանի և Պուտինի բանակցություններից հետո համատեղ որոշում կկայացվի ռուսական զենիթահրթռիային համալիների ձեռք բերմանն ուղղված քայլերի հարցում»,-ասել է նախարարը:
Ըշըքը այլ անրամասներ չի ներկայացրել նախատեսվող բանակցություններից՝ նշելով, որ «ճիշտ չի լինի հիմա հրապարակել դրանք»:
Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ C-400 համալիրների գնման հարցով բանակցությունները վերջնական փուլում են, բայց դա չի նշանակում, որ վաղը համաձայնագիր է ստորագրվելու: