Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Քաղաքակիրթ աշխարհը չպետք է մոռանա վաղեմության ժամկետ չունեցող այս ոճիրը. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձում նշվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, 1915 թվականի ապրիլի 24-ը դարձավ մեր ժողովրդի հազարամյա պատմության ամենաողբերգական և արյունալի էջերից մեկը: Ապրիլյան այդ օրերին Օսմանյան Թուրքիայում մեկնարկ տրվեց հրեշավոր մի ծրագրի, որի նպատակն էր ի սպառ բնաջնջել հայ ժողովրդին, ոչնչացնել մեր պատմական հայրենիքը, մշակութային և հոգևոր արժեքները: Սա մարդկության դեմ պետականորեն իրականացված առաջին ցեղասպանությունն էր, որի զոհ դարձան ավելի քան մեկուկես միլիոն հայեր, գրեթե նույնքան էլ բռնագաղթեցին իրենց պապենական օջախներից ու բնօրրանից, նրանց ունեցվածքը թալանվեց և յուրացվեց դահիճների կողմից:

Սակայն հայ ժողովուրդն իր անսասան հավատքի, տոկունության, հայրենիքի նկատմամբ անսահման սիրո և նվիրվածության շնորհիվ կարողացավ դիմակայել այդ սարսափելի արհավիրքին: Մեր պատմական հայրենիքի մի փոքր մասում կրկին վեր խոյացավ հայոց եռագույնը, և այսօր ունենք ազատ, անկախ ու ինքնիշխան Մայր Հայաստան և Արցախի Հանրապետություն: Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցները, ովքեր ապաստան գտան երկրագնդի տարբեր ծայրերում, ձևավորեցին հզոր սփյուռք, որն ապրում է հայրենիքի հոգսերով և հանդիսանում է մեր պետականության կարևորագույն հենասյուներից մեկը:Հայ ժողովրդի հիշողությունից երբեք չի ջնջվի Մեծ եղեռնը: Մենք հաստատակամորեն շարունակելու ենք պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և նրա ժխտումը դատապարտելու համար:

Վաղեմության ժամկետ չունեցող այս ոճիրը չպետք է մոռանա նաև քաղաքակիրթ աշխարհը: Մոռացությունն ու անտարբերությունն այստեղ ինքնին հանցագործություն են և նպաստում են ապագայում նոր ոճրագործությունների իրականացմանը: Այս պարզ ճշմարտությունը բազմիցս ապացուցվել է 20-21-րդ դարերում, և մենք շնորհակալ ենք այն մարդկանց ու պետություններին, որոնք այդ ծանր օրերին եղել են մեր ժողովրդի կողքին, որոնք այսօր էլ սատարում են մեզ` հանուն արդարության վերականգնման մեր պայքարում:Ոգեկոչելով սուրբ նահատակների հիշատակը՝ մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր հայրենիքի պաշտպանունակության ու ժողովրդի անվտանգության ամենահուսալի գրավականը ազատ, ինքնիշխան ու ժողովրդավարական պետականությունն է, մարտունակ բանակը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը, որոնց ամրապնդման, զարգացման ու զորացման համար կանենք ամեն ինչ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում