ՀՀ ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում տեղի ունեցած զինված միջադեպի գործի հետ կապված օրինականությունը կպահպանվի բարձր մակարդակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:«Կայացված բոլոր որոշումները կլինեն օրինական և հիմնավորված: Մոտ օրերս դուք կտեսնեք»,-ասաց նա: