Friday, 19 04 2024
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ

Հայոց ցեղասպանությունը կոչելով այնպես, ինչպես կա. The Bostone Globe

Ադոլֆ Հիտլերը Աթաթուրքի կիսանդրին պահում էր իր գրասենյակում, Օսվենցիմի պարետ Ռուդոլֆ Հեսը իր հուշագրություններում, որոնք գրել է մահապատժին սպասելիս, խոստովանել է, որ առաջին անգամ սպանել է թուրքական բանակում ծառայելիս՝ Առաջին աշխարհամարտի տարիներին: Չսխալվեք. երիտասարդ նացիստները երիտթուրքերի լուրջ երկրպագուներն էին՝ գրում է հայկական ծագում ունեցող ամերիկացի հայտնի գրող, հրապարակախոս Քրիս Բոհջալյանը Bostone Globe-ում:

«Հայոց ցեղասպանությունը կոչել այնպես, ինչպես կա» խորագրով հոդվածում Բոհջալյանը գրում է, որ մեկ դար առաջ երիտթուրքեր Թալեաթ փաշան, Ջեմալ Փաշան, Էնվեր փաշան Օսմանյան կայսրության առաջնորդներն էին և Հայոց ցեղասպանության «ճարտարապետները»: Օսմանյան կայսրությունում բնակվող յուրաքանչյուր 4 հայից 3-ը սպանվեց իշխանությունների կողմից. Ստամբուլից դուրս բնակվող ժողովուրդները՝ հայեր, ասորիներ, հույներ, էթնիկապես բնաջնջվեցին:

Գերմանացիները՝ Օսմանյան կայսրության դաշնակիցները, ևս այնտեղ էին: Նրանք այդ ամենի ականատեսն են եղել: Գերմանացի դիվանագետների կողմից Հալեպից Էրզրում ուղարկված հեռագրերը, որտեղ նշվում էր կոտորածների մասին, այնքան հստակ են, որքան սովամահ երեխաների և մահացող կանանց պատկերող գերմանացի բժիշկ Արմին Վեգների լուսանկարները: Չնայած գերմանացիների մի մասը ապշահար էր տեսածից, մյուսներն ակնհայտորեն ոգեշնչվեցին:

Պատերազմից հետո Մուստաֆա քեմալ Աթաթուրքը ավարտին հասցրեց երիտթուրքերի գործը՝ բանակին հանելով հայերի և հույների դեմ: Այնուհետև ստալինյան ֆանատիզմով նրա կառավարությունը սկսեց վերաշարադրել պատմությունը՝ ժխտելով կոտորածները: Հայերը զոհից դարձան դավաճան: Իրական պատմությունը ջնջվեց: Ահա թե ինչու է Թուրքիան այսօր պաթոլոգիկ մոլուցքով շարունակում հերքել Ցեղասպանությունը:

Այսօր՝ ապրիլի 24-ին, ամբողջ աշխարհի հայերը հիշատակում են Ցեղասպանության զոհերի հիշատակը: 102-ամյա տարելիցի կապակցությամբ Միացյալ Նահանգների նախագահը, ըստ ամենայնի, ևս մեկ էֆեմիզմ կգտնի «ցեղասպանություն» բառի համար, քանի որ երկինքն արգելում է Ամերիկային ռիսկի դիմել և դեմ դուրս գալ Թուրքիային:  «Հավատացեք ինձ, որ Սպիտակ տան խեղճ ելույթ գրողները շատ հոգնած տեսք ունեն այս օրերին, քանի որ նրանց խնդիրն է շրջանցել ցեղասպանություն եզրույթը»,-գրում է Բոհջալյանը՝ հավելելով, որ Կոնգրեսը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և «ես հույս չունեմ, որ այս մարդը բարոյականություն կդրսևորի «ռեալ պոլիտիկում» »:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ Գերմանիան, այնուամենայնիվ, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Պատմաբանները հաճախ ասում են, որ Ցեղասպանության վերջին փուլը ժխտումն է, ինչն էլ դառնում է հաջորդ փուլի նոր սկիզբ:

Հնարավոր է, որ Հոլոքոստ լիներ նաև առանց Հայոց ցեղասպանության, բայց ինչպես ասում է պատմաբան Ստեֆան Իհրիգը՝ նացիստներն այնտեղ էին, երբ երիտթուրքերն «աշխատում էին»: Նրանք տեսան՝ ինչքան հեշտ է լուծել էթնիկ փոքրամասնություն կազմող ժողովրդի խնդիրը: Չէ՞ որ 1939թ. Հիտլերն ասել է՝ «ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածները»: Ահա թե ինչու Ամերիկան պետք է վերջ տա բառախաղերին, երբ խոսքը Հայոց ցեղասպանության մասին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում