Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 23-ին՝ ժամը 23:41-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա․ Խաչատրյան փողոցի թիվ 31/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին հայտնաբերվել է 1956 թ. ծնված Ռ. Դ.-ի դին: