ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցի ժամանակ վստահեցրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները կմնան ուժի մեջ։ Այս մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները։
Թիլերսոնը Պորոշենկոյին հայտնել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը խոչընդոտում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաև այն, որ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան մինչ Ղրիմի վերադարձն ու Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրագործումը։
Պետքարտուղարն ընդգծել է այն բանի կարևորությունը, որ Ուկրաինան շարունակի ձգտել բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ առաջընթացի։
Պորոշենկոն ցավակցություն է հայտնել Լուգանսկում ականի պայթյունից զոհված ԵԱՀԿ Հատուկ մշտադիտարկման առաքելության ամերիկացի ներկայացուցչի մտերիմներին ու հարազատներին։