Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն «մանկական խաղեր» է անվանել Աղդամի մոտակայքում Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժությունները,- տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը: «Դա ամենևին էլ մարտական պատրաստականության բարձրացման համար չի արվում»,-ասել է Սաբիրօղլուն: