Friday, 19 04 2024
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Անմար հիշատակ և կրկնվող ճշմարտություն

Նորից ապրիլի 24-ն է, և արդեն 102 տարի շարունակ այդ օրը հայության համար օրացույցում ներկված է սևով: Ապրիլի 24-ին համայն հայությունը ու նաև համայն առաջադեմ մարդկությունը, մարդասիրական արժեքներ դավանող յուրաքանչյուր անհատ սգում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ավելի քան մեկուկես միլիոն զոհերի հիշատակը:

Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհի տարբեր ծագերում տեղի են ունենում հիշատակի, ոգեկոչման արարողություններ: Սակայն, այդ ամենով հանդերձ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցը շարունակում է մնալ առկախված և մի շարք առանցքային տերություններ շարունակում են չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ խնդիրը դարձել է միջազգային քաղաքականության մաս, որը ենթարկվում է քաղաքական կոնյունկտուրային:

Եվ ամեն տարի այս տեսանկյունից կարծեք թե պատմությունը կրկնվում է հայության սպասումների, հնչող հերթապահ հայտարարությունների տեսքով, որոնք կանոնավոր պարբերականությամբ կրկնվում են և կանոնավոր պարբերականությամբ ոչինչ չեն փոխում: Եվ տասնամյակների այս կրկնությունը մեզ ստիպում է անընդհատ կրկնել մի պարզ բան՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ամենակարևոր քայլը մենք չենք արել, մենք՝ որպես ազգ, որպես հավաքականություն, որպես երկիր մոլորակի վրա մեր տեղն ու դերն ունեցող հանրույթ: Մենք չենք արել այդ կարևոր քայլը, թեև ունենք՝ դեռ ունենք անելու պատմական հնարավորություն:

Այդ քայլը ամուր, կայուն, անվտանգ, հզոր, մրցունակ, ժամանակակից պետության կառուցումն է, որտեղ ապահովված են մարդկային ազատությունները, որտեղ հասարակությունը ստեղծագործում է և կառուցում իր կյանքը, որտեղ մարդը պաշտպանված է իրավունքով, օրենքով, Սահմանադրությամբ: Այդ պետությունն է լինելու Հայոց ցեղասպանության ճանաչման առաջին, կարևոր և առանցքային քայլը: Մենք այդ պետությունը չենք կառուցել:

Ավելին` մենք հեռանում ենք այդ պետությունից, մենք մեր պետությունը ենթարկեցնում ենք մի քանի խմբերի անձնական, նյութապաշտական, փառասիրական հավակնություններին և հակումներին, այդ ամենի համար պետությունը հանձնվում է արտաքին հովանավորին, դառնում մեկ այլ պետության կցորդը:

Եվ այս ամենի մասին մտածելու փոխարեն, մենք ամեն ապրիլի 24-ին թուրքական դրոշներ ենք այրում և կրոնական ֆունդամենտալիստների նման աղաղակում ենք, պահանջում ենք ճանաչում, այն դեպքում, երբ մեր ձեռքից պետությունն են տանում իսկ մենք ոչինչ չենք ճանաչում: Տանում են Հայոց ցեղասպանության ճանաչման հողը՝ հայկական հզոր պետությունը, պետականությունը, իսկ մենք շարունակում ենք ամեն ապրիլի 24-ին իներցիայով ու բնազդով ինչ-որ ծիսակատարություններ անել, չմտածելով, որ այդ ամենը աշխարհում ոչնչի արժեք չունի, քանի որ աշխարհում հարցեր լուծելու, իրավունք և հիշատակ պաշտպանելու մի գործիք կա՝ պետությունը:

Եվ ամեն ապրիլի 24-ին մենք պետք է կրկնենք մեզ համար՝ կա՛մ մենք կկարողանանք ինքնիշխան, ամուր և զարգացող պետություն դառնալ, կա՛մ մենք դրոշներ կվառենք՝ իսկ ինչ-որ մեկն էլ կվառի մեր պետությունը, և դրոշների կրակի մեջ մենք չենք նկատի, որ կրակի մեջ է նաև մեր պետությունը: Իսկ միգուցե նաև դրոշների կրակները հենց դրա համար են, որ ծածկեն այն կրակները, որի մեջ գցել են պետությունը, որի մեջ, ըստ էության, փորձում են այրել հայության անցյալը, ներկան ու ապագան:

Հավերժ հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերին:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում