Այսօր Աջափնյակում, «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ միջադեպ է գրանցվել։
15-րդ թաղամասում՝ Բաշինջաղյան 1 շենքի մոտ «Ելք» դաշինքի անդամները քարոզչություն էին իրականացնում, երբ Գուրգեն անունով մի տղամարդ փորձել է մեքենայով մուտք գործել շենքի բակ։
Նիկոլ Փաշինյանը իր կողմնակիցներին հորդորել է ճանապարհ տալ մեքենային, սակայն վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել գոռգոռալ. «Սա իմ քուչան ա, դուք չեք կարող փակել մեր փողոցը»: Սկսվել է քաշքշուկ քարոզարշավի մասնակիցների և ոմն Գուրգենի միջև։