Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմում սուրբ Բարդուղիմեոսի բազիլիկայում պատարագի ժամանակ համեմատել է Իտալիայում և Հունաստանում փախստականների համար նախատեսված կենտրոնները համակենտրոնացման ճամբարների հետ։ Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը։
«Փախստականների համար նախատեսված այդ ճամբարներից շատերը հանդիսանում են մարդկանցով գերլցված համակենտրոնացման ճամբարներ, որովհետև միջազգային համաձայնագրերն ավելի կարևոր են թվում, քան մարդու իրավունքները»,-ասել է քահանայապետը։
Նա պատմել է նաև մի փախստականի պատմություն, ում կնոջը սպանել էին ամուսնու աչքի առաջ՝ քրիստոնյա լինելու համար։