Աշխարհի երկրների ու քաղաքների վերաբերյալ տվյալների վրա մասնագիտացած Numbeo պորտալի տվյալներով՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանն աշխարհի անվտանգ քաղաքների շարքում է։ 378 քաղաքները վարկանշային աղյուսակում դասակարգվել են ամենավտանգավորից մինչև ամենաանվտանգը։
Աշխարհի ամենաանվտանգ քաղաք է ճանաչվել ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբին, որը ցուցակի ամենավերջին՝ 378-րդ հորիզոնականում է։ Երևանը 291-րդ հորիզոնականում է (քրեական ինդեքս՝ 29.18)։
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը ճանաչվել է մոլորակի ամենավտանգավոր քաղաքը և տեղավորվել ցուցակի առաջին հորիզոնականում։
Կարակասին հաջորդում են Սան-Պեդրո-Սուլան (Հոնդուրաս), Փիթերմարիցբուրգը (Հարավային Աֆրիկա) և Ֆորտալեզան (Բրազիլիա)։