Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Աննվաճ Ֆրանսիա» ձախ շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնն առավել մեծ թվով ձայներ է հավաքել Ֆրանսիայի երեք անդրծովյա տարածքներում՝ Սեն-Պիեռ և Միկելոնում, Մարտինիկայում և Գվիանայում։ Այս մասին հայտնում է բելգիական RTBF հեռուստաալիքը։
Սեն-Պիեռ և Միկելոնում Մելանշոնը հավաքել է 35.45 տոկոս ձայն, այնուհետև գալիս է Մարին Լե Պենը՝ 18.16 տոկոս ձայնով։
Նախնական տվյալներով՝ Մելանշոնը Մարտինիկայում հավաքել է 27.36 տոկոս ձայն։ Երկրորդ տեղում Մակրոնն է՝ 25.53 տոկոս աջակցությամբ։
Գվիանայում Մելանշոնը ստացել է 24.72 տոկոս ձայն։ Երկրորդը Մարին Լե Պենն է՝ ընտրողների 24.29 տոկոսի աջակցությամբ։
Գվադելուպայում առաջատար է Մակրոնը՝ 30.32 տոկոս ձայնով, Մելանշոնն այնտեղ ստացել է 23.99 տոկոս ձայն։