Վաղը՝ ապրիլի 24-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Համահայկական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Հայաստանում առաջին անգամ կհնչեցնի System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայից մեկ հատված։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այս առիթով Սերժ Թանկյանի տեսաուղերձը։
«Ողջույն, ես Սերժ Թանկյանն եմ: Ինձ համար պատիվ է, որ իմ «Օրկա» սիմֆոնիան ապրիլի 24-ին կատարվելու և ձայնագրվելու է Համահայկական նվագախմբի կողմից Երևանում: Հնչելու է «Lamentation of the Beached-ը»: Վայելեք այն», – տեսաուղերձում ասում է Թանկյանը: