Ազգ-բանակ» կոնցեպտը, «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը որքանո՞վ են ուժեղացնելու հայկական բանակը: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, անդրադառնալով այս հարցին՝ նշեց, որ սխալների վրա պետք է սովորենք, դասեր քաղենք և չկրկնենք նախկին սխալները. «Կոնցեպտը քննարկման է դրվել, հանրությունն էլ իր մասնակցությունն է ունենալու, հնարավոր է սկզբից մինչև վերջ գաղափարը մշակվի, փոփոխվի: Սկսել ենք մտածել կաղապարից դուրս, նոր մոտեցումներ զարգացնել»:
Թևան Պողոսյանը դրական է համարում այդ ծրագրերի նախաձեռնումը, նրա խոսքով՝ ծառայությունն այսուհետ Հայաստանում լինելու է ոչ միայն պատվաբեր, այլ նաև գրավիչ և չի համարվելու կորսված ժամանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: