Այսօր ԱՄՆ քաղաքացի է զոհվել Լուգանսկի մարզում ԵԱՀԿ առաքելության ավտոմեքենայի պայթյունից։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ինքնահռչակ ԼԺՀ ուժային կառույցների աղբյուրը։
«Պայթյունի հետևանքով ԱՄՆ քաղաքացի է զոհվել, վիրավորվել են Գերմանիայի քաղաքացիներ»,- ասել է գործակալության աղբյուրը։
ԵԱՀԿ հատուկ մշտադիտարկման խմբի ավտոմեքենան պայթել է ականի վրա կիրակի, Պրիշիբ գյուղի շրջանում։ Բնակավայրից հյուսիս ձգվում է Ուկրաինայի զորքերի հետ տարանջատման գիծը։