Thursday, 25 04 2024
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում դաժանաբար սպանված անչափահաս աղջիկը ստել էր, թե հղիացել է խորթ հորից

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ ավարտվեց Արսեն Խոջայանի գործի դատական քննությունը:

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 25-ամյա բնակիչ Արսեն Խոջայանը մեղադրվում էր անչափահաս համագյուղացու՝ Աստղիկ Հ.-ի սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սպանությունը կատարվել է 2016 թվականի հունիսի 25-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի «Ճակատի աղբյուր» կոչվող վայրում:

Ըստ մեղադրանքի՝ մոր հասցեին հնչած հայհոյանքի պատճառով վիճաբանություն է եղել Արսենի ու Աստղիկի միջև, վիճաբանության ժամանակ Արսեն Խոջայանը Աստղիկին հասցրել է դանակի բազմաթիվ հարվածներ՝ պարանոցի, որովայնի շրջաններում: Անչափահաս աղջիկը մահացել է Շամշադինի հիվանդանոցում: Հիշեցնենք, որ Արսեն Խոջայանը 2014 թվականի մարտի 7-ին հայտնվել էր ադրբեջանական կողմում և Հայաստան էր վերադարձվել ապրիլին: Արսեն Խոջայանի ազգականն էր 2014 թվականի հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված Մամիկոն Խոջայանը, ով խոշտանգված վիճակում Հայաստան վերադարձվեց մարտի 4-ին ու մահացավ:

Ինչ վերաբերում է սպանված Աստղիկ Հ.-ին, ապա սպանության պահին նա… ազատության մեջ գտնվող ամբաստանյալ էր… Աստղիկի սպանությունից հետո Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անչափահաս ամբաստանյալի մահվան կապակցությամբ կարճվեց քրեական գործը՝ սուտ մատնության մեղադրանքով:

Աստղիկ Հ.-ի  վերաբերյալ քրեական գործն ի սկզբանե քննվել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:

1999 թվականի ապրիլի 14-ին ծնված, 9-ամյա կրթությամբ Աստղիկը, այն բանից հետո, երբ հանրապետական հիվանդանոցում ծննդաբերել ու երեխա էր ունեցել, 2015 թվականի ապրիլի 26-ին Երևանում՝ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, թե 2014 թվականի հունիսից մինչև դեկտեմբեր Տավուշի մարզի գյուղերից մեկում խորթ հայրը, տեղյակ լինելով, որ իր16 տարին չի լրացել, սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ:

Խորթ հայրիկի մեղքը չէր հաստատվել, իսկ Աստղիկին մեղադրանք էր առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ընդհանուր իրավասության դատարանում Աստղիկ Հ.-ն իրեն մեղավոր էր ճանաչել ու հրաժարվել էր ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքներում նա հայտնել էր, թե 2015 թվականի ապրիլի 25-ին «Արմենիա» հիվանդանոցում երեխա է ունեցել:

Հաջորդ օրը ոստիկանության աշխատակիցներ են այցելել իրեն, հարցրել են, թե ով է երեխայի հայրը:

Քանի որ ինքը շփոթված էր, չգիտեր, թե ով է երեխայի «նյութականը հոգալու», դիտավորյալ նշել է խորթ հոր անունը, որպեսզի նա պարտավորված լինի խնամելու իր երեխային:

Հետագայում զղջացել է կատարածի համար:

Բացի այդ՝ իր հղիությունը սկսվել է 2014 թվականի օգոստոսի վերջերին, իսկ ինքը օգոստոսի սկզբից Լոռու մարզում է եղել ու Տավուշի մարզի իրենց գյուղ է գնացել սեպտեմբերի կեսերին, երբ արդեն հղի էր…

Աստղիկի մայրը հայտնել էր, որ տուժողն իր երկրորդ ամուսինն է: Նա գտնվում է Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքի:

Իր անչափահաս դուստր Աստղիկը 2015 թվականի ապրիլին «Արմենիա» հիվանդանոցում ծննդաբերել է, ոստիկաններին էլ ասել է, թե իր հետ սեռական հարաբերություններ է ունեցել խորթ հայրը:

Ինքը համոզված է, որ դուստրը ստել է, քանի որ ամուսինը նրան վերաբերվել է որպես հարազատ աղջկա:

Աստղիկն իրենց տանը գտնվելու ժամանակ մշտապես եղել է իր տեսադաշտում: Եթե ամուսինը նրա նկատմամբ որևէ արարք կատարեր, ինքը կնկատեր:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Աստղիկն իրեն ասել է, թե ստել է, որովհետև հուսալքված է եղել, խորթ հոր անունը տվել է, որ երեխային խնամող լինի…

Աստղիկ Հ.-ն մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, դատապարտվել էր 3 ամիս ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն էր կիրառվել, ու սահմանվել էր 1 տարի փորձաշրջան:

Անչափահաս տարիքում մայրացած Աստղիկի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել… ծնողի հսկողությանը հանձնելը:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել գործով մեղադրող դատախազը: Նա խնդրել էր բեկանել դատավճիռը, գործն ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության, որովհետև ըստ ընդդատության՝ գործը պետք է քննվեր այն տարածքի դատարանում, որտեղ կատարվել է մեղսագրված արարքը:

Աստղիկը խորթ հոր վերաբերյալ սուտ հաղորդում է տվել Երևանում՝ Մաշտոցի ոստիկանության բաժնում: Եվ ըստ ընդդատության՝ գործը պետք է քննվեր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Վերաքննիչ դատարանի դատական նիստին անչափահաս ամբաստանյալ Աստղիկն ու նրա օրինական ներկայացուցիչը՝ մայրը, չէին ներկայանում: Մի քանի նիստ հետաձգվել էր: Ու քանի որ գործի քննությունը նշանակված էր վճռաբեկության կարգով, ի վերջո վերաքննիչ դատարանը բողոքաբեր դատախազի հիմնավորումները լսել է ամբաստանյալի ու նրա օրինական ներկայացուցչի բացակայության պայմաններում և  բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը բեկանվել է: Գործն ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ ընդդատության՝ նոր քննություն կատարելու:

Սակայն Աստղիկ Հ.-ն այդ դատարանում որպես ամբաստանյալ այդպես էլ հանդես չեկավ: Նրա գործը երևանյան առաջին ատյանի դատարանում մնաց չքննված:

Բուռն կյանքի հորձանուտում հայտնված անչափահաս Աստղիկը դարձավ հանցագործության զոհ՝ իրենց գյուղից ոչ հեռու դաժանաբար սպանվեց դանակի բազմաթիվ հարվածներով: Սպանության վերաբերյալ քրեական գործով Աստղիկն արդեն սպանված տուժողն էր, իսկ նրա մայրը ոչ թե սայթաքած անչափահաս աղջկա օրինական ներկայացուցիչն էր, այլ՝ սպանված անչափահասի իրավահաջորդը:

Երբ Աստղիկը դեռ ողջ էր ու ամբաստանյալի կարգավիճակն ուներ,  հենց ծնողի հսկողությանն էր հանձնված: Եվ ծնողի «հսկողության» պայմաններում էլ անչափահաս աղջիկը շարունակել է անկանոն կյանքը ու սպանվել է իրենց գյուղից դուրս գտնվող աղբյուրի մոտ, չափահաս տղամարդու հետ վեճի ժամանակ…

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արսեն Խոջայանին մեղավոր ճանաչեց դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, ու դատապարտեց 9 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում