Մեծ Բրիտանիան պետք է ձգտի հարաբերություններ կառուցել պետությունների հետ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ: Այս մասի BBC-ի եթերում հայտարարել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը:
Անհրաժեշտ է «աշխատել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների հետ, ինչպիսին Ռուսաստանն է, արդյունավետ ողջամիտ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ: Նաև փորձել նվազեցնել լարվածությունը ողջ աշխարհում»,- ասել է նա՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, «երևում է, հակառակ ուղղությամբ է շարժվում»:
«Մենք ուզում ենք հարաբերություններ կառուցել ամերիկյան և ռուսական վարչակազմերի հետ, նաև մյուս պետությունների հետ ողջ աշխարհում: Մեզ այդպիսի հարաբերություններ են պետք»,- նշել է Քորբինը:
Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 8-ին: