«Տարոն Մարգարյանի հուսահատության գազելից ելք կա… Եւ դուք կարող եք մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրություններով նոր թափ հաղորդել փոփոխությունների գործընթացին եւ այն հասցնել մի շատ կարեւոր հանգրվանի»,- Աջափնյակում նախընտրական քարոզարշավին հայտարարել է «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։
«Ելք» դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացնում Աջափնյակ վարչական շրջանի տարածքում։ Դաշինքը քարոզչությունն իրականացնում է բակերում, տանիքների վրայից։ Մի բակում էլ դաշինքի անդամները շնորհավորեցին ընթացող հարսանիքի մասնակիցներին, հասին ու փեսային։