Ֆրանսիայի արևելյան Բեզանսոն քաղաքի ընտրատեղամասերից մեկից մարդիկ տարհանվել են կասկածելի ավտոմեքենայի պատճառով: Այս մասին հայտնում է Le Eco թերթը:
Հաղորդվում է, որ գողացված համարվող ավտոմեքենան թողնված է եղել ընտրատեղամասի մոտ միացված շարժիչով: «Ավտոմեքենայում եղած մարդկանց որոնում են, իրավիճակը վերահսկողության տակ է»,- հայտնել են իրավապահները:
Այսօր առավոտյան Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում քվեարկության համար ավելի քան 66 500 ընտրատեղամաս է բացվել: Ընտրություններին կարող է մասնակցել մոտ 47 մլն մարդ:
Սպասվում է, որ առաջին պաշտոնական նախնական արդյունքները հայտնի կդառնան մինչև կեսգիշեր: