Սիրիական բանակի մարտիկները Համա նահանգի հյուսիսային Հալֆայա քաղաքում (Դամասկոսից 220 կմ հեռու) ավազակախմբերի խոշոր առաջադիրք են ոչնչացրել: Զինվորական հրամանատարության ներկայացուցիչը SANA գործակալությանը հայտնել է, որ կառավարական ուժերն ազատագրել են նաև դրա արվարձաններում գտնվող ևս 8 բնակավայր:
«Իրականացված գործողության ընթացքում հարյուրավոր ահաբեկիչներ են ոչնչացվել, ոչնչացվել է 3 տանկ և 38 ռազմական-տրանսպորտային միջոց, զենքով ու զինամթերքով պահեստներ»,- ասել է նա:
«Սուրիա ալ-Էն» պորտալի տեղեկությամբ՝ Հալֆայայի մոտ ոչնչացվել է «Ջեյշ ալ-Իզզա» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Ալի Ջամալ աս-Սաբաան, որը «Ջեբհաթ ան-Նուսրայի» դաշնակիցն էր: