Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին

Երբե՛ք ասելու ժամանակը

Նախօրեին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հարցազրույց է տվել լրատվամիջոցներից մեկին՝ վերահաստատելով այն միտքը, որ ոչ սահմանադրական փոփոխությունները, ոչ իսկ կայացած խորհրդարանական ընտրությունները խոչընդոտ չեն Ռ․ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու համար։ Լրագրողի ուղիղ հարցին, թե կարո՞ղ ենք, այնումենայնիվ, արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը այլևս չի զբաղվելու քաղաքականությամբ, Սողոմոնյանը պատասխանում է՝ երբեք մի ասա երբեք:

Այսպիսով, ի՞նչ դեր ունի Ռոբերտ Քոչարյանը ներկայումս ընդհանրապես, ի՞նչ ազդեցություն ունի նա ոչ իշխանական կուսակցությունների քառյակի վրա, այդ քառյակի առանձին կուսակցությունների վրա, այդ կուսակցությունների առանձին թևերի կամ հատվածների վրա, առանձին գործիչների վրա: Ի՞նչ ազդեցություն ունի Քոչարյանը ՀՀԿ-ի տարբեր թևերի վրա, առանձին անհատների վրա: Ընդհանրապես` ո՞րն է քաղաքական կյանքում Քոչարյանի ազդեցության ռեսուրսը՝ փո՞ղը, այն կապիտալի տեսքով, որ նա տնօրինում է իր և ընտանիքի բիզնես-ներկայացվածության արդյունքում, հեղինակությո՞ւնը, որ նա ունի այս կամ այն շրջանակում Հայաստանի իշխանական և մերձիշխանական համակարգում, ինչպես նաև արտերկրի որևէ շրջանակում, քաղաքական գաղափարներն ու ծրագրե՞րը, որ նա ներկայացնում է հասարակությանը: Ո՞րն է Քոչարյանի ներքաղաքական գործոն լինելու առանցքային ռեսուրսը:

Թե որն է նրա գլխավոր խոչընդոտը, պարզից պարզ է՝ Մարտի 1-ը, որը, իհարկե, չափազանց լուրջ արգելք է Քոչարյանի համար: Միևնույն ժամանակ, այդ արգելքն, իհարկե, առանցքային է այն դեպքում, երբ Քոչարյանն ինքն է մտնում անմիջական խաղի մեջ հենց իր թեկնածությամբ, իր ֆիգուրով: Եթե նա այդ բանն անում է միջնորդավորված՝ այլ ուժի և գործչի անվան ներքո, որոնց հետ դե յուրե որևէ առնչություն չի ունենում, ապա այստեղ պետք է արձանագրել, որ Մարտի 1-ի արգելքի մի կրիտիկական մաս հաղթահարված է, և սա առաջին հերթին շնորհիվ, այսպես ասած, ընդդիմադիր ուժերի, որոնք ներգրավված են խորհրդարանական քառյակի ձևաչափում:

Եվ այստեղ է, որ էական է դառնում այն, թե քառյակի վրա ընդհանրապես, առանձին կուսակցությունների և թևերի վրա մասնավորապես ի՞նչ ազդեցություն ունի երկրորդ նախագահը և արդյոք այստեղ նա միանշանակ նույնականացվո՞ւմ է քառյակի հետ, թե՞ այնուհանդերձ նրա ազդեցությունը մասնակի է:

Այս հարցերին հրապարակավ պատասխաններ տալը չափազանց դժվար է, որովհետև մի կողմից ակնհայտ է երկրորդ նախագահի գործոնն այդ ամենում, մյուս կողմից, սակայն, բացակայում են, այսպես ասած, պաշտոնական հայտարարությունները միմյանց հետ առնչություն ունենալու մասին: Արդյունքն այն է, որ բոլորը խաղում են անկաշկանդ` բացի հասարակությունից: Եվ արդեն ըստ էության տեխնիկական հարցի է վերածվում այն, թե քանի խաղացող են ինքնուրույն, այսինքն` քանի բևեռից է կազմված խաղը՝ երկու, երեք, չորս, միգուցե ավելի շատ:

Երբ խաղից դուրս է մնացած հասարակությունը, այսինքն` հանրությանը ընդամենը մնացել է հարցը, թե արդյո՞ք սա իսկապես ներքաղաքական պայքար է, թե՞ պարզապես պայքարի իմիտացիա, որի շնորհիվ համակարգը գոյություն է պահպանում, ապա ըստ էության մնացյալ հարցերն արդեն այնքան էլ կարևոր չեն:

Փաստը կարծեք թե այն է, որ Հայաստանի ներքաղաքական կյանք կոչվածը շարունակում է մնալ երեք նախագահների տիրույթում, կախված լինել նրանց հայտարարություններից, հարցազրույցներից, նրանց լարած ինտրիգներից, միմյանց պատասխաններից և այդ արանքում տեղի ունեցող տեղատվություններից և մակընթացություններից: Պայքարելով ներքաղաքական նոր ստատուս քվոյի համար` արդեն 25 տարի իշխող համակարգը, փաստորեն, ըստ էության որպես նվազագույն կայուն արդյունք ապահովում է գործող ստատուս քվոյի պահպանությունը և անվտանգությունը: Առավելագույն արդյունք խաղը ունի, առավելագույն արդյունք ունեն արդեն առանձին խաղացողները, որը կարտահայտվի արդեն այդ ստատուս քվոյում իշխանության լծակներին տիրապետելու տեսքով:

Համակարգին ըստ էության հաջողվել է ամենակարևորը, որը հարվածի տակ էր հայտնվել 2008 թվականին՝ ներքաղաքական գործընթացը բերել, վերադարձնել 2006-07 թվականներին գծված համակարգային շրջանակ, դուրս մղել այդ շրջանակից հասարակությունը որպես թելադրող և ինքնուրույն խաղացող գործոն, ապահովել սխեմա՝ երբ նույն համակարգը ձևավորում է և իշխանություն, և ընդդիմություն:

Մնացյալ վեճերը՝ սահմանադրական բարեփոխումների, տարբեր այլ բարեփոխումների շուրջ, ըստ էության հանդիսանում են մարտավարական վեճեր, որոնք հանգուցալուծվում են այնպիսի կոմպրոմիսների արդյունքում, ինչպիսին տեղի ունեցավ ի դեմս նոր վարչապետի նշանակման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում