«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը և Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը դուրս կգան Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Այսպիսի կանխատեսում է հրապարակել շվեյցարական Tribune de Geneve պարբերականը:
Պարբերականի հրապարակած հարցման արդյունքներով՝ Մակրոնը կստանա ընտրողների ձայների 24%-ը, իսկ Լե Պենը՝ 23%-ը:
Այսօր առավոտյան Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում քվեարկության համար ավելի քան 66 500 ընտրատեղամաս է բացվել: Ընտրություններին կարող է մասնակցել մոտ 47 մլն մարդ:
Նոր նախագահի անունը ֆրանսիացիները կիմանան մայիսի 7-ից հետո, երբ կանցկացվի երկրի ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլը: