Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Երևանի պրոբլեմներից ունի նաև Փարիզը. Հովհաննես Թոքմաջյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր, Երևանի ավագանու անդամ,  ՀՀԿ ավագանու թեկնածուների ցուցակի 9-րդ հորիզոնականում ընդգրկված Հովհաննես Թոքմաջյանը:

Պարոն Թոքմաջյան, նոր Սահմանադրությունը Երևանի ավագանուն այսուհետ նոր լիազորություններ է շնորհելու: Մասնավորապես, 182-րդ հոդվածի համաձայն՝ համայնքապետերն այլևս ինքնուրույն որոշում չեն կայացնի, այդ լիազորությունները անցնում են ավագանուն: Արդյոք մտավախություն չունե՞ք, որ Տարոն Մարգարյանն այսուհետ ինքնուրույն որոշումներ կկայացնի:

– Եթե անկեղծ խոսենք, ցանկացած տեղ որոշում կայացնողները մեծ թիվ չեն կազմում: Կան պրոֆեսիոնալներ, որոնք ի զորու են այդ խնդիրները լուծել: Մասնավորապես, քաղաքաշինության բնագավառում նախորդ 4 տարիների ընթացքում մենք աշխատել ենք ընտրված ավագանու ներկայացուցիչների հետ, և մեր որոշումները միշտ կայացվել են կոնսենսուսով: Չեմ հիշում մի դեպք, որ որևէ մեկը դեմ քվեարկած լինի մեր հանձնաժողովի որևէ որոշման: Փորձել ենք բոլոր կարծիքները հաշվի առնել: Շատ ենք  պրոֆեսիոնալ, թե քիչ՝ դրա մասին ո՛չ ես, ո՛չ իմ գործընկերները չենք կարող ասել, բայց ես կարծում եմ, որ տիրապետել ենք իրավիճակին և դրա արդյունքում ունենք այն ճանապարհները, որոնց մասին մենք երկար երազում էինք: Օրինակ՝ Նորագավիթը շրջանցող ճանապարհը, Իսակովի ճանապարհը, մի շարք այգիներ, որ կարողացանք հիմնել և այլն: Իհարկե, սա գործի ընդամենը սկիզբն է, որովհետև Երևանի խնդիրները շատ-շատ են, և անընդհատ նոր խնդիրներ են ծագում՝ կապված մեքենաների ավելացման, բնակչության խտության փոփոխության հետ՝ ըստ թաղամասերի և այլն: Ասել, որ բոլոր խնդիրները կարողացել ենք լուծել, սխալ կլինի, բայց որ վեկտորը ճիշտ է եղել՝ միանշանակ է: Եթե ֆինանսավորման հարցը կարողանայինք ապահովել, իհարկե՝ շատ հարցեր կուզենայինք լուծել, մասնավորապես՝ մետրոպոլիտենի ապագա շինարարությունը և այլն, որոնք կարևորագույն խնդիրներ են երկրի համար: Պետք է փորձենք ապագայում լուծել:

Ինչ վերաբերում է փորձ չունեցողներին, նրանք հիմնականում մշակույթի ներկայացուցիչներ են, նրանք էլ իրենց փորձն ունեն, հասկանում են՝ ինչպիսի մշակույթ պիտի ունենալ Հայաստանում, որպեսզի կարողանանք դաստիարակել նորմալ սերունդ, կրթությունը, դպրոցները նորմալ լինեն: Ես չեմ կարծում, որ այն թիմը, որ ներկայացված է, ի զորու չէ այս խնդիրները լուծել, մանավանդ  արդեն փորձ կա: Թող անհամեստություն չլինի, բայց մեր թիմը, Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, կարողացել է բավականին խնդիրներ լուծել, և ես կարծում եմ, որ դա կշարունակվի:

Պարոն Թոքմաջյան, ընդհանրապես ավագանին որևէ անգամ դեմ գնացե՞լ է Տարոն Մարգարյանի որոշումներին:

– Ես չեմ կարծում, որ ավագանին քաղաքական մարմին է: Սա մարմին է, որը պիտի լուծի Երևանի կառավարման խնդիրները և ինչ-որ տեղ պետք է վեր լինի որևէ կուսակցության քաղաքական ամբիցիաներից: Եթե դուք նայեք որոշումների ընդունման դինամիկան,  շատ չեն որոշումները, որոնք կոնսենսուսով չեն ընդունվել: Եթե մեզ հաջողվի այնպես աշխատել, որ հաշվի առնենք բոլոր շերտերի կարծիքները և հնարավորինս աշխատենք իրար հետ համաձայնեցված, ավելի լավ արդյունքներ կունենանք: Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի աշխատանքի արդյունավետությանը, ես այն բարձր եմ գնահատում:

– Կարծում եք՝ քաղաքապետարանի՝ այս տարիների ծախսերը պատճառաբանվա՞ծ են եղել:

– Ես կարծում եմ, որ քաղաքապետարանը բավական ծախսեր կրճատել է: Այս տարի, օրինակ, «Էրեբունի Երևան» տոնակատարության ծախսերը կրճատվեցին, բնակարաններ տվեցին զինծառայողներին և այլն: Բայց ես չգիտեմ՝ դա ճիշտ ենք արել, թե ոչ, որովհետև չկա մի մայրաքաղաք, որտեղ այդպիսի տոնակատարություններ չիրականացվեն, և ժողովուրդը սիրում է այդ տոնակատարությունները, դա նույնպես անհրաժեշտ է: Եվ չպատճառաբանված ծախս համարելն ինձ համար շատ վիճելի է, որովհետև այդ օրերի պարգևած ուրախ տրամադրությունը նույնպես խթան է հետագայում նորմալ մթնոլորտ ստեղծելու և աշխատանքային ռիթմ ապահովելու համար: Ինչ վերաբերում է ծախսերի բաշխվածության տրամաբանությանը, ես կարծում եմ, որ հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի բոլոր ոլորտները համապատասխան ֆինանսավորում ստանան,  բակային տնտեսությունները համաչափ զարգանան, անկախ նրանից՝ ծայրամաս է, թե կենտրոն: Այսօր քիչ տեղ կգտնեք, որտեղ նախկին տարիների արված աշխատանքը չերևա:

Իսկ երբ ավագանին միայն հասարակական գործառույթ է իրականացնում և աշխատավարձ չի ստանում, սա որքանո՞վ է անտարբեր դարձնում նրան իր աշխատանքի հանդեպ:

– Կա պրոֆեսիոնալ աշխատակազմ, և ավագանին պետք է որոշումներ կայացնի սկզբունքային հարցերի վերաբերյալ:

Պարոն Թոքմաջյան, եթե համեմատենք ավագանու թեկնածուների կազմը նախորդի հետ, ինչո՞ւ ՀՀԿ-ի ավագանու կազմը գրեթե անփոփոխ է, ինչո՞ւ այն անփոփոխ մնաց:

– Դա այս 4 տարիների ընթացքում կատարված աշխատանքի գնահատականն է, ես համարում եմ, որ կատարվել է հսկայական գործ, վեկտորի ուղղությունը դրական է, և այս թիմը ի վիճակի է լուծել բազմաթիվ խնդիրներ՝ դրական այդ ճանապարհով առաջ գնալով:

Տեսակետ կա, որ Երևանը պճնամոլ տեսք ունի և ոչ հարմարավետ, որ պճնանք կա, բայց քաղաքի խնդիրները ծաղիկ տնկելով չեն լուծվելու: Ի՞նչ կարծիքի եք:

– Երբեք չի կարող լինել այնպես, որ բոլոր խնդիրները միանգամից լուծված լինեն, աշխարհի բոլոր քաղաքներում կան նմանատիպ պրոբլեմներ: Այդպիսի պրոբլեմ ունի Փարիզն աղբի հետ կապված, տրանսպորտի, խցանումների հետ կապված խնդիրներ ունեն բոլոր խոշոր քաղաքները՝ հատկապես ծանրաբեռնված ժամերին կաթվածահար է լինում երթևեկությունը տասնյակ ճանապարհներում: Խնդիրների լուծման ճանապարհները բազմազան են, բայց հիմա կան ֆինանսական և ժամանակի խնդիրներ: Հնարավորությունների սահմաններում լուծվում են խնդիրները: Համենայնդեպս, առաջիկայում ավտոմեքենաների թվի ավելացման հետ կապված, եթե մենք մտածենք այնպես անել, որ խցանում չլինի, դա իրատեսական չէ: Դրական տեղաշարժ է, որ Երևանն ավելի մաքուր է դարձել, շուտով հավանաբար կլուծվի աղբի վերամշակման խնդիրը: Ճանապարհների առումով՝ ամեն անգամ, երբ Շուշի պետք է գայի, ինձ համար ամենաբարդը լինում էր Նորագավիթի ճանապարհով Երևանից դուրս գալը: Հիմա դա անցնում ես աննկատ, հարմարավետ մայրուղին դուրս է բերվում միանգամից գլխավոր ճանապարհից, և ես սա համարում եմ վերջին տասնամյակների լավագույն լուծումներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում