Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Սերժանտը «գործ տվող» լեյտենանտին մեղադրել է սպառնալիքով 2 մլն դրամ շորթելու մեջ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Գրիգոր Տ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Մարդանյանի նախագահությամբ:

20-ամյա Գրիգորը մեղադրվում էր ծանր հանցագործության կատարման վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ դատական ակտի՝ Գրիգորը դեպքի պահին զինծառայող էր՝ ջոկի հրամանատար, կոչումով՝ ավագ սերժանտ:

Նա, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը սուտ է, 2015 թվականի հոկտեմբերի 8-ին հաղորդում է տվել, թե իրենց զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Շ.-ն 2015 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբեր համածառայողների շրջանում իր մասին անվանարկող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով՝ իբր ինքը իրավապահների հետ համագործակցող՝ «գործ տվող» է,  3 անգամ, համապատասխանաբար՝ 90 հազար դրամի, 100 հազար դրամի և 4 հազար դոլարի, ընդհանուրը՝ 2 միլիոն 82 հազար 600 դրամի պահանջ է ներկայացրել իրեն՝ շորթում է կատարել:

Գրիգորի հաղորդումը չի հաստատվել, նա մեղադրվել է սուտ մատնության համար:

Ընդհանուր իրավասության դատարանում Գրիգորն իրեն մեղավոր է ճանաչել: Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Գրիգորը զղջում է կատարածի համար, նա հաշտվել է տուժողի Արթուր Շ.-ի հետ, վերջինս բողոք կամ պահանջ չի ներկայացրել:

Գրիգոր Տ.-ն մեղավոր էր ճանաչվել մեղսագրված արարքի համար և դատապարտվել էր 1 տարի իրական ազատազրկման: Պատժի սկիզբը պետք է հաշվվեր Գրիգորին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե դատավճիռն օրինական ուժ ստանար:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել Գրիգոր Տ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Հ. Հարությունյանը՝ խնդրելով պատժի մասով բեկանել և փոփոխել դատավճիռը, Գրիգորի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան, նրան իրական ազատազրկման չդատապարտել:

Փաստաբանը նշել էր, որ Գրիգորը ծառայողական բնութագրի համաձայն՝ լավ, բարեխիղճ զինվոր է, նա հոգ է տանում ծնողների համար, իսկ եղբայրը ժամկետային զինծառայող է:

Դեպքից հետո Գրիգորը մոտ 1 տարի 6 ամիս ծառայությունը շարունակել է սահմանամերձ զորամասում, դրսևորել է պատշաճ վարքագիծ:

Վերաքննիչ դատարանը հաշվի է առել Գրիգոր Տ.-ի ծառայությունը պետության առջև՝ զինված ուժերում: Նա ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո պայմանագրային հիմունքներով շարունակել է ծառայությունը զինված ուժերում, իրեն դրսևորել է որպես պարտաճանաչ զինծառայող:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մ. Պետրոսյան, Ա. Խաչատրյան, Ս. Համբարձումյան կազմով, պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը փոփոխել է պատժի մասով:

Գրիգոր Տ.-ն դատապարտվել է 1 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Փորձաշրջանը նա կանցկացնի ըստ ծառայության վայրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում