Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Ադրբեջանը սահմանային կրակոցներով տոնում է Էրդողանի հաղթանակը. Լարիսա Ալավերդյան

Ադրբեջանցիները տոնում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայում ապրիլի 16-ին սահմանադրական հանրաքվեին: Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ այս հանգամանքը արցախա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական դիպուկահարների ակտիվացման և հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների հիմնական պատճառներից մեկն է: Մյուս հանգամանքն այն է, որ մոտենում Հայոց ցեղասպանության տարելիցի օրը՝ ապրիլի 24-ը:

ՀՀ ԱԺ նախկին պատգամավորը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե փաստորեն արդարացել են իր այն կասկածները, որ եթե Թուրքիան ու Ադրբեջանը ազդեցություն ունենան միմյանց վրա, ապա դա հանգեցնելու է միայն հետընացի, և Թուրքիայի վերջին իրադարձությունները հենց դա են ցույց տալիս:

«Դա [ապրիլի 24-ը] անպայման պիտի նշվի Ադրբեջանում նոր հանցագործություններով: Չմոռանանք, որ անգամ Էրդողանը, որը թվում է, թե ավելի զուսպ պիտի լիներ, իր ճառերից մեկում ասաց, թե «մենք հաղթել ենք նրանց, ում ծովն էինք նետում 100 տարի առաջ, մենք հաղթել ենք խաչակիրներին»: Այս ամենը շատ համահունչ են իրար: Ադրբեջանի ու Թուրքիայի մերձեցման գործընթացն ավելի է խորանում՝ գնալով դեպի կոշտացում այլոց, նախ և առաջ՝ հայերի հանդեպ»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ընդհանուր քաղաքականությանը ղարաբաղյան հարցում, ապա Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը երբևէ չի հրաժարվել Արցախը ուժով գրավելու մտադրությունից, ավելին՝ մշտապես հայտարարում է Լեռնային Ղարաբաղը ուժով վերադարձնելու իր իրավունքի մասին, եթե բռնակցումը հնարավոր չլինի իրականացնել բանակցությունների միջոցով:

«Ադրբեջանը երբևէ չի ընդունել իր գործողությունների հակաիրավական լինելը կամ երբևէ չի ասել, որ պատրաստ է ինչ-ինչ նոր մոտեցումների: Ընդհակառակը, խոսելով «սուբստանտիվ բանակցությունների» մասին՝ դրա մեջ դնում է միայն մեկ իմաստ, այն է՝ տարածքների բռնի վերակցումը Ադրբեջանին»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում