The Nation-ի գխավոր խմբագիր Կատրինա Հուվելը Լարի Քինգի Politic King ծրագրի եթերում ներկայացրել է սիրիական ռազմաբազային ԱՄՆ-ի հասցրած հարվածների պատճառի իր տարբերակը՝ տեղեկացնում է RT-ն:
«Ես կարծում եմ, որ մեր ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ երկրին տիրած հիստերիան կարող էր դրդել Թրամփին գնալ այդ կարծիքը ժխտող քայլի: Միանգամայն հնարավոր է, որ դա է Սիրիային ռմբակոծելու հիմնական պատճառը»,- ասել է նա:
Նա նաև վստահություն է հայտնել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության վերաբերյալ, ինչը, ըստ նրա, շատ կարևոր է գլոբալ խնդիրների լուծման համար, ինչպիսիք են միջուկային զենքի տարածումը, սիրիական հակամարտությունը: