Հրազդանի կիրճում այասօր ապրիլի 22-ին, քարաթափման դեպք է գրանցվել. ԱԻՆ-ի Փրկարար ծառայության օպերատիվ խումբը, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ ժամանակավորապես դադարեցրել են ավտոմեքենաների և քաղաքացիների շարժը Կիևյան կամրջի տակ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պատճառն այն էր, որ կամրջից քարաթափում էր սկսվել։ Մասնագետները հետազոտելով կամուրջը՝ հայտնել են, որ ոչ մի վտանգ չկա և ճանապարհը կարող են բացել։