Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Սասնա ծռերի» ավարտված նախաքննությունը վերսկսվում է, որոշների մեղադրանքները խստացվել են

Թեև նոյեմբերին «Սասնա ծռեր» խմբավորման գործից 12 մեղադրյալների մասով նախաքննության ավարտ էր հայտարարվել, սակայն փաստաբանները երեկ գրություն են ստացել առ այն, որ նախաքննությունը վերսկսվել է: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը. «Պավել Մանուկյանի և մյուսների գործով նախաքննությունը վերսկսվել է: Այսինքն՝ այն, որ հայտարարվել էր նախաքննության ավարտ 2016-ին և պետք է ուղարկվեր դատարան, հիմա լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու համար քննությունը վերսկսվել է»,-ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ քննչական գործողություններ են պլանավորվում կատարել այդ գործով:

Ծանրացվել է նաև Արամ Մանուկյանի մեղադրանքը: Նա մեղադրվում էՔրեական օրենսգրքի հինգ հոդվածով, ասինքն՝ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի և 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ավելացել է նաև 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 3-րդ մասի 1-ին կետը, 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ մասի 1-ին և 2-րդ մասի և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ նրանք քաղաքական հայացքների համար հետապնդվող անձինք ենք, մեղադրանքնները շինծու են և ապօրինի:

«Եվ վաղուց իշխանություններն այս գործով պետք է վերջնական որոշումներ ունենային, այն է՝ քրեական հետախուզության դադարեցում այդ անձանց նկատմամբ»,-հավելեց փաստաբանը:

Ինեսսա Պետրոսյանը, ով նաև Անդրիաս Ղուկասյանի փաստաբանն է, նշեց, որ խստացվել է նաև Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք առաջադրվեց 225 հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգություն հրահրելու հատկանիշներով: Այս մեղադրանքին ավելացել են 34-219 3-րդ մասի առաջին կետով, 34-218 3-րդ մասի առաջին կետով և 34-235 3-րդ մասով: «Մեղադրում են նրանում, որ նա ցանկացել է մտնել ՊՊԾ գնդի տարածք, գրավել շենքեր-շինություններ, տրանսպորտային միջոցներ, ռազմամթերք կրել, պատանդներ պահել»,- ասաց Անդրիաս Ղուկասյանի մյուս փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Վերաքննիչ դատարանը օրերս մերժել է Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի, բողոքը՝ վերացնել տեսակցությունների արգելքն ու թույլատրել նրան հանդիպել: Նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ քանի որ հայտարարվել է նախաքննության ավարտ, այս պահին որևէ գործողություն չի արվում, քանի որ փաստաբանները քրեական գործի նյութերին են ծանոթանում:

Նրա խոսքով՝ իրենց բողոքն անընդհատ մերժվում է.«Առաջին իսկ պահից իրավական ենթատեքստ չկա: Եթե իրավական ենթատեքստ լիներ, գոնե ընտանիքի անդամների տեսակցության սահմանափակումը կվերացվեր, քանի որ ընտանիքի անդամները քրեական գործով ոչ որպես վկա էին ներգրավված և ոչ էլ կարող էին նախաքննության համար կարևոր նշանակություն ունենալ, բայց սահմանափակում են՝ սրանով ցույց տալով, որ Սասնա ծռեր խմբավորման անդամների նկատմամբ արդարադատություն չեն իրականացնում՝ ընդհուպ նախագահող դատարավորը, ով մահացավ, ինչը շատ ցավալի է, բայց ինքը դռնփակ դատավարություն անցկացրեց»,-հավելեց Արա Ղարագյոզյանը:

Փաստաբանի խոսքով՝ դատական նիստերի սկսվելուց հետո անմիջապես պարզ կդառնա՝ ինչպես է դատական գործընթացն իրականանում, բայց շուտով կլրանա գործի մեկ տարին, որ այդ գործողություններն ընթանում են, բայց որևէ դրական գործընթաց Սասնա ծռերի գործով չի կատարվում:

Արա Ղարագյոզյանի խոսքով՝ հիմա ծանոթանում են քրեական գործի նյութերին, Սասնա ծռերի բոլոր գործերում միջնորդությունները դատարանի կամայական որոշմամբ մերժվել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում