Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

«Երամագլուխներով» պայմանավորվում են, որից հետո ոչխարների նման մարդկանց քշում են «ընտրությունների»

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

-Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ կարծիք ունեք առաջիկա ավագանու ընտրությունների մասին։ Այն, որ մասնակցում է ընդամենը երեք քաղաքական ուժ,  հեշտացնո՞ւմ է ընդդիմության անելիքը։

-ԱԺ-ում դիրքավորված չորս քաղաքական ուժերից միայն երկուսը՝ ՀՀԿ-ն և Ելքը, մտադիր են մասնակցել Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրություններին: Մյուս երկու ուժերը՝ « Ծառուկյան»  դաշինքը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարել են, որ մտադիր չեն մասնակցել, և դա, անշուշտ, վիրավորական է համայն հայության մայրաքաղաք Երևանի բնակիչների համար: Ինչո՞ւ այդ նույն ուժերը, ինչպես նաև խորհրդարան չանցած կուսակցություններից շատերը, աշնանը մեծ եռանդով մասնակցեցին Գյումրու և Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իսկ մայրաքաղաքի կառավարիչների ընտրությանը՝ այն էլ Երևանի 2800 ամյակի նախորյակին, վերաբերվում են քամահրանքով: Արդյոք սա հերթական անգամ չի՞ ապացուցում այն տխուր իրականությունը, որ մեր քաղաքական դաշտը ամբողջությամբ՝ և՛  իշխանության, և՛ «ընդդիմության» մասով, ղեկավարվում է Բաղրամյան 26-ում գտնվող հայտնի շենքից: Եթե Դաշնակցությունը դեռ կարող է արդարանալ նրանով, որ կոալիցիա է կազմում ՀՀԿ-ի հետ և այդ պատճառով հրաժարվում է առանձին մասնակցությունից ու պաշտպանում է կոալիցիոն գործընկերոջ ընտրացուցակը՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, ապա ԱԺ-ում իր գլխաքանակով երկրորդ ուժի՝ «Ծառուկյան» դաշինքի  դեպքում այդ քամահրական վերաբերմունքը Երևանի ու երևանցիների նկատմամբ ոչ մի արդարացում չունի: Դրանով կարծես հաստատվում է, որ այդ դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցել է նույնպես Բաղրամյան 26-ի հանձնարարությամբ:

Այն, ինչի մասին այս օրերին հաճախ են խոսում՝ թե այս անգամ հանրապետականները որոշել են ընտրակաշառքներ չբաժանել և ապավինել միմիայն վարչական ռեսուրսին, անուղղակիորեն ապացուցվում է հայոց Ձմեռ Պապու՝ Գագիկ Ծառուկյանի չմասնակցությամբ Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրություններին: Պարզ է, որ Սերժ Սարգսյանի կողմից սահմանված հատուկ «լիմիտներով» ծախսելով հսկայական դրամական միջոցներ ԱԺ ընտրություններին հանրապետականները պայմանավորվել են Գագիկ Ծառուկյանի հետ այս անգամ փող չծախսել ու խնայել երևանցիների վրա: Դրա համար էլ Ծառուկյանին հանձնարարվել է ձեռնպահ մնալ մասնակցությունից այս «ընտրություններին»: Այնպես որ այս «ընտրությունները»  նույնպես դատապարտված են դառնալու չընտրություններ, քանզի գործում է միևնույն դավադիր սցենարը. ժողովրդի մեջքի հետևում «խոշոր եղջյուրավարներով» և տարբեր կարգի «երամագլուխներով» պայմանավորվում են, որից հետո ոչխարների նման մարդկանց քշում են «ընտրությունների»: Ոմանց գրավում են ձեռք սեղմելով, ոմանց՝ շուտասելուկների նման արտաբերվող և հոգատար չոբանի բացականչությունները հիշեցնող կարգախոսներով:  Մի զգալի մասն էլ հաստատ կենթարկվի «հիմնական բնազդին» և կվազի ոչ թե փուչ կարգախոսների, այլ հեծանիվով շրջող շքեղ գեղեցկուհու հետևից: Իհարկե, շատ շատերի համար այս թամաշաների փոխարեն  Ձմեռ Պապուց նվեր ստանալը նախընտրելի էր, բայց դե ի՞նչ արած, որ այս անգամ ոչ «Ձմեռ Պապուն», ոչ էլ փոթորկահույզ ճառեր արտասանող Ձյունանուշիկին մարդամեջ դուրս գալը Սերժ Սարգսյանի կողմից չի արտոնվել: Երևանցիներին մնում է սոված փորով կարգախոսներ վանկարկելն ու «հիմնական բնազդին»  անշահախնդրորեն տրվելը: Վերջում էլ Աշոտ Մանուչարյանի մոգոնած «Հոգևոր Հայաստանը»  մի նոր քննարկում կկազմակերպի «Ոչ միայն հացիվ»  անանց թեմայով և հանդիսավորությամբ կփակի թշվառների թատրոնի այս հերթական ներկայացումը՝ կոչ անելով Սփյուռքին՝ ի հեճուկս «Վենետիկի պոռնիկների»  շարունակել Պոտոմակի ու Սենայի ափերում հպարտանալ Հայաստանով ու Արցախով։

Ի՞նչ կտա «Ելք»-ին և «Երկիր Ծիրանի» կուսակցությանը ընտրություններին մասնակցությունը։ Կուժեղացնի՞ որպես քաղաքական միավոր։ Կամրացնի՞ որպես ընդդիմադիր դիրքերը հասարակական ընկալումներում, թե՞ Երևանի ընտրությունները, ցանկացած ելքի դեպքում ոչ մի նշանակություն չեն ունենա և քաղաքական ազդեցություն չեն թողնի:

– Մեր հարևան Վրաստանում Միխեիլ Սահակաշվիլին և նրա ղեկավարած Ազգային շարժումը սկսեցին իրենց հաղթական արշավը դեպի իշխանական Օլիմպոս՝ հաղթելով 2002 թվականին մայրաքաղաքային ընտրություններում: Հաշվի առնելով այն, որ Հայաստանի համար Երևանի տեսակարար կշիռը նույնիսկ ավելի մեծ է, քան Թբիլիսիինը՝ Վրաստանի համար, կարելի է հաստատ ասել, որ այս ընտրությունները տեսականորեն կարող են Հայաստանում փոփոխությունների համար անհրաժեշտ ճանապարհ բացել: Գործնականում դա մեզանում անհնարին է, քանզի դրան հասնելու համար հայաստանյան քաղաքական ուժերը պետք է կարողանային Սերժ Սարգսյանից և նրա աշխատակազմից ինքնուրույն գործել ու չենթարկվել նրանց կողմից նախագծված խաղի կանոններին: Անզեն աչքով էլ է երևում, որ նրանց դա չի հաջողվում: Եթե Բաղրամյան 26-ից ուղղորդվող լրագրողին հաջողվում է հավասարակշռությունից հանել փորձված ընդդիմադիր քաղաքական գործիչին՝ ևս մեկ սեպ խրելով Երևանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ին մրցակից երկու ընդդիմադիր ուժերի միջև, ապա ո՞վ կարող է դրանից հետո վիճարկել իշխանությունների կողմից քարոզարշավի արդյունավետ ուղղորդման ակնհայտ իրողությունը: Ո՞վ է այսօրվա ընդդիմադիր ուժերից պատրաստ կոտրել ընտրարշավի կազմակերպման իշխանական սցենարը և պարտադրել իշխանություններին, ինչպես դա արեցի ես՝ 2012 թվականի Աժ ընտրարշավի ժամանակ, ենթարկվել համախմբված ընդդիմության միասնական գործողությունների տրամաբանությանը:

Հիշում եք՝ ինչպես էին իշխանությունները ստիպված ԱԺ այն ժամանակվա նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ ստեղծել ընտրությունների օրինականության հանրային վերահսկողության՝ մեզ հակադիր միասնական շտաբ, ինչն էլ ավելի ընդգծեց ընդդիմության գաղափարական առաջնորդությունը՝ այն, որ իշխանությունը ստիպված է վազել ընդդիմության հետևից և դատապարտված է վերջում տանուլ չտալու համար ապավինել կեղծիքներին, թանաքի գոլորշիացմանն ու վերջապես բիրտ ուժին՝ ավազակային եղանակով մանդատ խլելուն, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներին ոստիկանության ու դատարանների ձերքը հանձնելուն: Եթե փորձեմ շարունակել իմ համեմատությունը Թբիլիսիյում Սահակաշվիլու հաղթանակի հետ, ապա այնտեղ այդ արդյունքի նվաճման գործում մեծ դեր խաղաց Սահակաշվիլու կողմից մայրաքաղաքային չինովնիկների կոռուպցիոն սխեմաների բացահայտումը: Հիշում եմ մեր զրույցներից մեկում իմ վաղեմի բարեկամ Թելման Գդլյանն իր հիացմունքն էր հայտնում այս հարցում Սահակաշվիլու հետևողականության և սկզբունքայնության կապակցությամբ: Բոլորին հայտնի է, որ Երևանի քաղաքապետարանի չինովնիկները թաղված են կոռուպցիայի մեջ, որի զոհն են դարձել անկախության տարիների ընթացքում հազարավոր երևանցիներ: Այդ ոտքից գլուխ կոռումպացված չինովնիկական ապարատում այս տարիների ընթացքում շատ մարդիկ են մեկը մյուսի հետևից հարստություններ դիզել երևանցիների օրինական սեփականության ռեյդերական զավթումների և տարբեր մախինացիաների շնորհիվ: Դրանցից շատերն այդ թալանի հաշվին գլենդելնրեում դղյակներ են ձերք բերել, և այսօր հեռու են գտնվում, սակայն այս համակարգային թալանի առանցքային դեմքերն ու կազմակերպիչներն արտասահման չեն մեկնել. չեն էլ կարող, քանզի նրանք են երևանցիների համակարգված կողոպուտի մեխանիզմների անփոխարինելի գիտակները՝ կատարելիությամբ տիրապետում են դրանց ու այդ պատճառով անփոխարինելի են: Դրանց մեջ առանձնանում է իր երկարակյացությամբ և առանցքայիւն դերակատարությամբ քաղաքապետի անփոխարինելի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Քաղաքապետի թեկնածուներից ո՞վ է ունակ երևանցիներին բացատրել, թե այդ ինչպես եղավ, որ այս մարդուն հաջողվել է փաստորեն դառնալ առասպելական «Կաշեյ Բեսսմերտնու» նման հավերժ առաջին տեղակալ՝ այդքան տարբեր քաղաքապետերի օրոք՝ համարյա քսանհինգ տարիների ընթացքում: Բնիկ երևանցիներից շատերը, այդ թվում ես, կգնան և կքվեարկեն հենց այն թեկնածուի օգտին, որը ոչ թե վերացական կխոսի այն հրեշավոր ապորինությունների մասին, որոնք կատարվել են այս տարիներին, այլ կբացահայտի Երևանի քաղաքապետարանում համակարգված կոռուրպցիայի գործող սխեման և կհրապարակի այն չինովնիկների աննունները, ովքեր այս տարիներին երաշխավորել են այդ սխեմաներով իրականացված երևանցիների թալանը: Եթե զբաղվեն ավանդական քարոզչությամբ, վանկարկումներով, ձերք սեղմելով ու արդեն զզվանք առաջացնող «հայրենասիրական» ճամարտակություններով, Հայաստանի քաղաքագետների միությունը կոչ է անելու երևանցիներին բոյկոտել ընտրությունները և չգնալ քվեարկության:

Ի՞նչ է լինելու այն քաղաքական ուժերի, միավորների ճակատագիրը, որոնք հրաժարվեցին մասնակցել ընտրություններին,քաղաքական դաշտում անելիք կունենա՞ն։

-Այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցեցին ԱԺ ընտրություններին, կամ պետք է ընդունեին և ապաշխարեին իրենց սխալն այդ հարցում՝ հայտարարելով ներկայիս պայմաններում Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անհնարինության մասին, կամ պետք է փորձեյին իրենց «մասնակցային» կեցվածքն արդարացնել Երևանի ընտրություններին մասնակցելով միասնական ճակատով՝ ընդդեմ ՀՀԿ-ի:  Մի քանի շարասյուներով գնալու դեպքում էլ՝ ձգտելով ստեղծել ընդդեմ ՀՀԿ-ի միասնական գործողությունների դաշտ, ինչպես դա տեղի ունեցավ 2012 թվականին Ընտրությունների օրինականության վերահսկման միասնական նախընտրական շտաբի ստեղծման շնորհիվ: Դուք գիտեք, որ նրանք չբարեհաճեցին ո՜չ մասնակցել երևանյան ընտրություններին, ո՜չ էլ բացատրվել ժողովրդի հետ՝ թե ինչու չեն մասնակցում: Սա ապտակ է ոչ միայն երևանցիների, այլ համայն հայության արժանապատվությանը:

Լավ է այդ գերկենտրոնացումը, թե ոչ, բայց այդպես է ստացվել, որ Երևանում է կենտրոնացված այսօր մեր ազգային մտավոր ներուժի մեծագույն մասը: Երևանը համայն հայության մայրաքաղաքն է՝ մեր ազգային պետականության վերականգման անգնահատելի խորհրդանիշը: Երևանը նախապատրաստվում է նշելու իր միաժամանակ և՜ փառավոր, և՜ ողբերգական անցյալի 2800-ամյակը: Երևանում սկսվեց համայն հայության պայքարն ի պաշտպանություն արցախահայության իրավունքների վերականգման: Երբ արցախյան շարժման նախաձեռնողներից մեկը՝ Զորի Բալայանը, շարժմանը սկիզբ դրած բնապահպանական հանրահավաքների նախապատրաստական փուլում՝ 1887 թվականին, այն ժամանակ շատ հեղինակավոր «Լիտերատուրնայա գազետա» մոսկովյան թերթում «Ереван в беде» խորագրով հոդված էր հրապարակել, ո՞վ կարող էր ենթադրել, որ տարիներ անց Երևանում մարդիկ երազելու են աշխատող «Նաիրիտի» և մյուս «օդը աղտոտող» արտադրական հսկաների վերագործարկման մասին: Ո՞վ, բացի իմ նման մեկ-երկու վերլուծաբաններից: Որտե՞ղ փնտրենք մեր հայրենական Թրամփին, որը նպատակ կդնի վերադարձնել Երևանին մեր երբեմնի խոշոր արդյունաբերությունը, մեր զարգացած արտադրությունները, և ինչու Նաիրիտը փակած բնապահպաններն անզոր էին քաղաքի կանաչ գոտիները վերացրած բազմաթիվ շինությունների սնկի արագությամբ աճի հարցում: Քաղաքական ուժերը պարտավոր են այս հարցերին պատասխանել, ինչպես նաև պատասխանել այն չսպիացող հարցին, թե ինչպես են ահա արդեն իննը տարի է հանդուրժում տասը երևանցի երիտասարդների կյանքերը խլած մարտիմեկյան սպանդի կազմակերպիչների և իրականացնողների անպատժելիությունը: Աժ ընտրություններից հետո հետընտրական զարգացումներից հրաժարվելով և միաժամանակ հրաժարվելով պայքարից Երևանի քաղաքապետի ընտրություններին, հայտնի կուսակցությունները ստվերում են իրենց քաղաքական գործունեության հեռանկարները: Երևանցիները չեն ների այս անտարբերությունն իրենց հարազատ քաղաքի նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում