Wednesday, 24 04 2024
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել

Տեղական ընտրության գլոբալ նշանակությունը

Շատերին թվում է, իսկ շատերն էլ ուղղակի ցանկանում են հասնել նրան, որ արտաքին քաղաքականության ոլորտում ծավալվող ակտիվ զարգացումները մի կողմ պետք է մղեն ներքին քաղաքական հարցերը, քանի որ պետությունը շատ լուրջ մարտահրավերների առաջ է:

Իրականում, սակայն, ամեն ինչ հակառակն է` ինչքան պետության արտաքին մարտահրավերները լուրջ են, այնքան ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել ներքին կյանքի վրա, որպեսզի ներքին առողջ կյանքը նպաստի արտաքին դիմադրողականությանը: Այս աքսիոմատիկ ճշմարտությունն անվիճարկելի է: Սակայն կա նաև ներքին քաղաքական իրադարձությունների և արտաքին զարգացումների օրգանական կապ, ներկա ժամանակով:
Ինչպես հայտնի է, արտաքին զարգացումների պարագայում ներքին թիվ մեկ խնդիրը Երևանի քաղաքապետի ընտրությունն է, որը ներառում է հանրապետության առնվազն կեսը: Թվում է, թե ֆորմալ առումով այդ ՏԻՄ ընտրության և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման միջև որևէ կապ չկա, դրանք տարբեր քաշային կատեգորիաների հարցեր են: Սակայն երբ փորձում ենք իրավիճակը մի փոքր հանգամանալից պատկերացնել, ապա ներքին ու արտաքին իրադարձությունները ուղղակի բխում են մեկը մյուսից:

Բանն այն է, որ այն զարգացումները, որոնք այսօր ընթանում են արտաքին ուղղությամբ, շոշափում են Հայաստանի և հայ ժողովրդի կենսական շահերը: Այսինքն` այդ զարգացումներում Հայաստանի իշխանության գործողությունները պետք է ունենան հասարակության հավանությունը, արժանանան հասարակության վստահությանը, քանի որ խոսքը ճակատագրական խնդիրների մասին է: Իսկ ավելի պատեհ առիթ, քան Երևանի քաղաքապետի ընտրությունները, թերևս, դժվար է գտնել, առավել ևս` որ այդ ընտրությունը ժամանակային առումով մեկին մեկ համընկնում է արտաքին զարգացումների առանցքային դրվագներին:

Իսկ եթե դրան գումարվում է նաև այն, որ խորհրդարանի ընտրության ժամանակ իշխանությունը արտաքին քաղաքական մի շարք կարևորագույն հարցեր չէր դարձնում հանրային դատի առարկա և ամենևին չէր խոսում այդ մասին, ապա ակնհայտ է դառնում, որ քաղաքապետի ընտրությունը ոչ միայն դառնում է, այլ նույնիսկ պետք է դառնա հանրային կարծիքի արտահայտչամիջոցը, որով պարզ լինի, թե արդյո՞ք Հայաստանի հասարակությունը, հատկապես դրա երևանյան ակտիվ մասը, վստահում է իշխանությանը ներկայիս դինամիկ զարգացումների պարագայում:

Թեև այն, որ իշխանությունը ամեն գնով փորձում է կենցաղայնացնել ընտրությունները, վկայում է, որ իշխանությունը կանխավ գիտի, որ հասարակությունը արտաքին զարգացումների արդյունքում ոչ միայն չի սկսել վստահել իշխանությանը, ինչպես որ ձեռքբերումների տեսքով փորձում են ներկայացնել արտաքին գործերը իշխանական քարոզչության պատասխանատուները, այլ սկսել է էլ ավելի մեծ անվստահությամբ ու տագնապով լցվել` տեսնելով, թե ինչպես է մի կողմից Հայաստանի շուրջ սեղմվում ադրբեջանա-թուրքական օղակը, որի մի ծայրից քաշում են ռուսները, իսկ մյուս ծայրից` ամերիկացիները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում