Կուբայի արտգործնախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիլլան հայտարարել է ԱՄՆ-ի հետ երկխոսությունը շարունակելու Հավանայի մտադրության մասին` ներքին գործերին չմիջամետելու պայմանով, հայտնել է Հունաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) մամլո ծառայությունը` Կուբայի արտգործնախարարի և կուսակցության առաջնորդների հանդիպման արդյունքում: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Կուբայի արտգործնախարարը ընդգծել է ԱՄՆ կառավարության հետ երկխոսությունը շարունակելու իր կառավարության մտադրությունը` յուրաքանչյուր երկրի լիարժեք հարգանքի և մեկը մյուսի ներքին գործերին չմիջամետելու համատեքստում: Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀԿԿ-ին` Կուբայի ժողովրդի հետ համերաշխության համար տնտեսական, առևտրային և ֆինանսական շրջափակման դեմ պայքարում, և ընդհանրապես Կուբայի հեղափոխությանն աջակցելու համար»,- ասված է հաղորդագրությունում: